Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 1 հունվ.
«Նկատե՞լ եք, որ հիգիենայի և մաքրության վերաբերյալ մարդիկ տարբեր պատկերացումներ ունեն։ [Թույլ տուր պատասխանել։] Պատճառներից մեկը, թե ինչու է մաքրությունը կարևոր, գրված է այստեղ [կարդա՛ 1 Պետ. 1։16]։ Այս հոդվածում տրվում են մի քանի գործնական խորհուրդներ, թե ինչպես կարելի է պահպանել մաքրությունը։ Ցույց տուր 9–րդ էջում գտնվող հոդվածը»։
Արթնացե՛ք հունվ.–մարտ
«Մարդիկ հաճախ հաջողությունը կապում են փողի և հեղինակության հետ։ Իսկ ըստ ձեզ՝ ինչից է կախված հաջողությունը։ [Թույլ տուր պատասխանել։] Տեսեք, թե Աստվածաշնչի համաձայն ինչն է հաջողություն բերում [կարդա՛ Սաղմոս 1։1–3]։ Այս հոդվածում խոսվում է հաջողության վեց բանալիների մասին»։ Ուշադրություն հրավիրիր 6–րդ էջից սկսվող հոդվածի վրա։
Դիտարան 1 հունվ.
«Ամբողջ աշխարհում մարդիկ տարբեր տեսակետներ ունեն Հիսուսի մայր՝ Մարիամի մասին։ Իսկ դուք ի՞նչ եք կարծում՝ ո՞վ էր նա։ [Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշունչը ցույց է տալիս այդ կնոջ առանձնահատուկ դերը պատմության մեջ [կարդա՛ Ղուկ. 1։30–32]։ Այս պարբերագրում քննարկվում է, թե ինչ կարող ենք սովորել նրանից»։