«Ամեն բան բարի լուրի համար» արեք
1. Ինչո՞ւ են Թագավորության քարոզիչները հռչակում բարի լուրը։
1 Պողոս առաքյալը իրեն պարտավորված էր զգում բարի լուրը ուրիշներին հայտնելու (1 Կորնթ. 9։16, 19, 23)։ Քանի որ մենք էլ ենք մտահոգված մարդկանց հավիտենական բարօրությամբ, ջանադրաբար քարոզում ենք բարի լուրը։
2. Ի՞նչ փոփոխություններ պետք է մտցնենք մեր գրաֆիկում և ինչո՞ւ։
2 Քարոզիր ամենուր և ամեն ժամանակ։ Լավ ձկնորսը իր կարթը գցում է ոչ թե այնտեղ, որտեղ ինքն է ուզում կամ այն ժամանակ, երբ իրեն է հարմար, այլ հաշվի է առնում այն, թե երբ և որտեղ են շատ ձկներ լինում։ Որպես «մարդկանց որսորդներ»՝ մենք նույնպես պետք է փոփոխություններ մտցնենք մեր գրաֆիկում, որպեսզի մեզ հաջողվի զրուցել մեր տարածքում ապրող մարդկանց հետ։ Այդպես մեծ ուրախություն կստանանք «ամեն տեսակ ձուկ» հավաքելուց (Մատթ. 4։19; 13։47)։ Կարո՞ղ ենք երեկոյան ժամերին գնալ տնետուն կամ վաղ առավոտյան քարոզել փողոցում։ Պողոսի նպատակն էր «հիմնովին վկայություն տալ.... բարի լուրի մասին»։ Ուստի նա ամեն առիթ օգտագործում էր վկայություն տալու համար (Գործ. 17։17; 20։20, 24)։
3, 4. Ինչպե՞ս կարող ենք հարմարվել մարդկանց և ի՞նչ արդյունքների կհասնենք։
3 Հարմարեցրու մատուցումը մարդկանց կարիքներին։ Ձկնորսները հաճախ են փոխում իրենց մեթոդները, որպեսզի բռնեն այն տեսակի ձուկը, որն ուզում են։ Ինչպե՞ս կարող ենք մենք էլ փոխել մեր մեթոդները և բարի լուրը հետաքրքիր ձևով մատուցել մեր տարածքում ապրող մարդկանց։ Երբ զրուցում ենք մարդկանց անհանգստացնող խնդիրների մասին, պետք է հաշվի առնենք նրանց զգացմունքները, ինչպես նաև ուշադրությամբ լսենք նրանց (Հակ. 1։19)։ Կարող ենք հարցեր ուղղել, որպեսզի իմանանք, թե ինչ տեսակետ ունեն այս կամ այն հարցի մասին (Առակ. 20։5)։ Այդպես կկարողանանք հարմարեցնել մեր մատուցումը նրանց կարիքներին։ Պողոսը «ամեն տեսակ մարդկանց համար ամեն ինչ եղավ» (1 Կորնթ. 9։22)։ Ուստի որպեսզի հասնենք մարդկանց սրտերին, պետք է հարմարվենք նրանց։
4 Ի՜նչ մեծ ուրախություն ենք ստանում, երբ մարդկանց «բարիք ենք ավետում» (Ես. 52։7)։ Եկեք «ամեն բան բարի լուրի համար» անենք և հնարավորինս շատ մարդկանց քարոզենք (1 Կորնթ. 9։23)։