Քարոզչական գործը մեզ հոգևորապես ուժեղ է դարձնում
1. Քարոզչական գործը ի՞նչ ազդեցություն է թողնում մեզ վրա։
1 Եթե ակտիվորեն մասնակցենք քարոզչական գործին, ապա հոգևորապես ամուր կմնանք, որն էլ կնպաստի մեր ուրախությանը։ Ինչ խոսք, մենք ծառայում ենք Եհովային, քանի որ ուզում ենք հաճեցնել նրան։ Սակայն երբ հնազանդվում ենք «խոսքը քարոզիր» պատվերին, բազում օգուտներ և օրհնություններ ենք ստանում (2 Տիմ. 4։2; Ես. 48։17, 18)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք հոգևորապես ամուր մնալ և պահպանել մեր ուրախությունը։
2. Ինչպե՞ս է քարոզչությունը զորացնում մեզ։
2 Մենք ուժեղ ենք և օրհնված։ Քարոզչական գործն օգնում է մեզ կենտրոնանալու ոչ թե մեր այսօրվա դժվարությունների, այլ Թագավորության ապագա օրհնությունների վրա (2 Կորնթ. 4։18)։ Երբ սովորեցնում ենք մարդկանց աստվածաշնչային ուսմունքները, Աստծու խոստումների հանդեպ մեր հավատը զորանում է, և սկսում ենք ավելի շատ գնահատել ճշմարտությունը (Ես. 65։13, 14)։ Իսկ երբ օգնում ենք ուրիշներին մտերիմ փոխհարաբերություններ զարգացնել Եհովայի հետ և «աշխարհի մի մասը» չլինել, մենք էլ ենք լցվում այս աշխարհից հեռու մնալու վճռականությամբ (Հովհ. 17։14, 16; Հռոմ. 12։2)։
3. Քարոզչական գործի շնորհիվ ինչպե՞ս ենք քրիստոնեական հատկություններ մշակում։
3 Քարոզչական գործին մասնակցելու շնորհիվ նաև քրիստոնեական հատկություններ ենք մշակում։ Օրինակ՝ երբ վկայություն տալիս ձգտում ենք «ամեն տեսակ մարդկանց համար ամեն ինչ» լինել, ավելի շատ ենք խոնարհություն զարգացնում (1 Կորնթ. 9։19–23)։ Իսկ երբ խոսում ենք այնպիսի մարդկանց հետ, ովքեր «կեղեքված են և ցիրուցան եղած, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեն», սովորում ենք լինել կարեկից ու գթառատ (Մատթ. 9։36)։ Հալածանքների ժամանակ տոկունություն ենք մշակում։ Մենք նաև ուրախություն ենք ստանում, երբ մեր կյանքը նվիրում ենք այս գործին և օգնում ենք մարդկանց (Գործ. 20։35)։
4. Ի՞նչ ես զգում, երբ ծառայում ես Եհովային։
4 Ինչ խոսք, մենք պետք է թանկ գնահատենք մեր ծառայությունը, քանի որ դրանով փառաբանում ենք Եհովային։ Իսկապես, քարոզչական գործը հոգևորապես ամրացնում և առատ օրհնություններ է բերում նրանց, ովքեր «հիմնովին վկայություն են տալիս բարի լուրի մասին» (Գործ. 20։24)։