Սովորեցնելիս պարզ խոսիր
1. Ո՞րն է արդյունավետորեն սովորեցնելու գաղտնիքը։
1 Արդյունավետորեն սովորեցնելու գաղտնիքը պարզ խոսելն է։ Ուշադրություն դարձնելով, թե ինչպես էր սովորեցնում Մեծագույն Ուսուցիչը՝ մենք կարող ենք բարելավել մեր «սովորեցնելու արվեստը» (2 Տիմոթ. 4։2; Հովհ. 13։13)։
2. Ի՞նչ է նշանակում սովորեցնելիս պարզ խոսել, և ի՞նչ ազդեցություն կարող է այն թողնել։
2 Խոսիր պարզ։ Լեռան քարոզի ժամանակ հնչել են այն հիմնական ճշմարտությունները, որ երբևէ ասվել է մարդու կողմից։ Սակայն այդ խոր ճշմարտությունները ներկայացվել են պարզ բառերով (Մատթեոս 5–7-րդ գլուխներ)։ Հիսուսին լսողները «ապշած էին մնում նրա սովորեցնելու կերպի վրա»։ Իսկ պահապանները, որոնք եկել էին ձերբակալելու նրան, ասացին. «Ոչ մի մարդ երբեք այնպես չի խոսել, ինչպես այս մարդը» (Մատթ. 7։28, 29; Հովհ. 7։46)։ Ճշմարտությունը համոզիչ կերպով ներկայացնելու համար կարիք չկա օգտագործելու դժվարըմբռնելի բառեր, բարդ արտահայտություններ կամ մանրամասնորեն պատմել օրինակները։ Ճշմարտությունը կարելի է մատուցել պարզ ու հասկանալի բառերով։
3. Ինչո՞ւ են ոմանք մեծ ծավալի ինֆորմացիա հաղորդում, և ինչպե՞ս կարող ենք խուսափել դրանից։
3 Որոշիր, թե ինչ ծավալի ինֆորմացիա պետք է հաղորդես։ Հիսուսը հաշվի էր առնում, թե իր ունկնդիրները ինչ ծավալի ինֆորմացիա կարող են ընկալել (Հովհ. 16։12)։ Մենք պետք է լինենք դիտունակ և ճկուն, հատկապես երբ քարոզում ենք հարազատներին, նոր ուսումնասիրող անձանց կամ երեխաներին։ Զգույշ պետք է լինենք, որ նրանց չծանրաբեռնենք չափից շատ տեղեկություններով, նույնիսկ երբ թվում է, թե ուշադիր են լսում։ Անկեղծ սիրտ ունեցող մարդիկ կշարունակեն ավելացնել իրենց գիտելիքները ճշմարիտ Աստծու՝ Եհովայի մասին (Հովհ. 17։3; 1 Կորնթ. 3։6)։
4. Ինչո՞ւ պետք է կենտրոնանանք ոչ թե մանրամասների, այլ գլխավոր մտքերի վրա։
4 Կենտրոնացիր գլխավոր մտքերի վրա։ Հիսուսը չէր խճճում իր ասելիքը՝ չափից շատ մանրամասներ հաղորդելով։ Օրինակ՝ երբ մի անգամ խոսեց հարության մասին, նա ասաց, որ «բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են գտնվում,.... դուրս կգան»։ Սակայն այդ պահին հարկ չհամարեց մանրամասնել, թե մարդկանց որ երկու խմբերն են հարություն առնելու (Հովհ. 5։28, 29)։ Երբ Աստվածաշնչի ուսումնասիրություն ենք անցկացնում, մենք պետք է կենտրոնանանք գլխավոր մտքերի վրա և չխոսենք այն նյութի շուրջ, որը չի քննարկվում գրքում։
5. Ի՞նչ նպատակ պետք է ունենանք սովորեցնելիս։
5 Որքա՜ն երախտապարտ ենք, որ Եհովան պարզ ու հասկանալի կերպով է սովորեցնում մեզ Աստվածաշնչի ճշմարտությունները (Մատթ. 11։25)։ Ուստի մենք էլ պետք է սովորեցնելիս պարզ խոսենք։ Այդպիսով մեր ծառայությունը արդյունավետ կլինի, ինչն էլ մեծ ուրախություն կպարգևի մեզ։