Պարտականություն, որ միշտ ունենք
1. Որտեղի՞ց գիտենք, որ առաջին դարի ավետարանիչները երբեք չէին կարծում, որ երբեմն կարող են «մոռանալ» իրենց պարտականության մասին։
1 Առաջին դարի եռանդուն ավետարանիչները ամենուր քարոզում էին բարի լուրը՝ «առանց դադարի» (Գործ. 5։42)։ Ուստի դժվար է պատկերացնել, որ տնից տուն գնալիս նրանք անցնում էին մարդկանց կողքով՝ առանց նրանց քարոզելու։ Հավանաբար նրանք ծառայությունն ավարտելուց հետո գնումներ անելիս էլ բաց չէին թողնում շուկաներում ոչ պաշտոնական վկայություն տալու հնարավորությունը։ Հիսուսի նման՝ նրանք չէին կարծում, որ երբեմն կարող են «մոռանալ» իրենց պարտականության մասին (Մարկ. 6։31–34)։
2. Ի՞նչ է մտնում մեր անվան համաձայն ապրելու մեջ։
2 Միշտ պատրաստ։ Մեր անունը՝ Եհովայի վկաներ, միայն չի նկարագրում, թե ինչ ենք անում, այն ասում է, թե ովքեր ենք մենք (Ես. 43։10–12)։ Ուստի մենք միշտ պատրաստ ենք պատասխան տալու մեր հույսի մասին, նույնիսկ երբ չենք գնում տնետուն (1 Պետ. 3։15)։ Կանխատեսո՞ւմ ես իրավիճակներ, որոնք գուցե առիթ ստեղծեն ոչ պաշտոնական վկայություն տալու, և մտածո՞ւմ ես, թե ինչ պետք է ասես։ Քեզ մոտ գրականություն պահո՞ւմ ես, որ տաս նրանց, ովքեր կհետաքրքրվեն (Առակ. 21։5)։ Քարոզում ես միայն տնետո՞ւն, թե՞ հայտնում ես բարի լուրը այլ վայրերում նույնպես, եթե հանգամանքները թույլ են տալիս։
3. Փողոցում, կայանատեղերում, գործարար տարածքներում և այլ վայրերում վկայություն տալը ինչո՞ւ չպետք է պակաս կարևոր համարել։
3 «Հրապարակորեն» վկայություն։ Մենք քարոզում ենք փողոցում, կայանատեղերում, գործարար տարածքներում և այլ վայրերում։ Արդյո՞ք վկայություն տալու այս ձևերը արտասովոր են, ոչ ավանդական և թողնված են քարոզչի ընտրությանը։ Պողոս առաքյալն ասաց, որ ինքը քարոզում էր «հրապարակորեն» և տնետուն (Գործ. 20։20)։ Ճիշտ է, տնետուն ծառայությունը Թագավորության լուրը մարդկանց հասցնելու մեր հիմնական և ամենաարդյունավետ ծառայության ձևն է։ Սակայն առաջին դարի ավետարանիչները կենտրոնանում էին մարդկանց, ոչ թե տների վրա։ Նրանք ամեն առիթ օգտագործում էին խոսելու ճշմարտության մասին հրապարակորեն, ոչ պաշտոնական իրավիճակում և տնետուն։ Թող որ մենք էլ նույն տրամադրվածությունն ունենանք, որպեսզի լիովին կատարենք մեր ծառայությունը (2 Տիմոթ. 4։5)։