Պահպանիր քո խիղճը
1. Ո՞րն է 2013թ. ծառայողական տարվա մեկօրյա հատուկ համաժողովի խորագիրը, և ո՞րն է ծրագրի նպատակը։
1 Ամեն օր բախվում ենք այնպիսի իրավիճակների, որոնք դրդում են մեզ մեր խղճին դեմ գնալու։ Ուստի 2013թ. ծառայողական տարվա մեկօրյա հատուկ համաժողովները, որոնք կանցկացվեն 2012թ. սեպտեմբերի 1-ից, ունեն հետևյալ խորագիրը. «Պահպանիր քո խիղճը» (1 Տիմոթ. 1։19)։ Ծրագիրը կմղի յուրաքանչյուրիս լուրջ ուշադրություն դարձնելու այն բանին, թե ինչպես ենք օգտագործում մեր Ստեղծչի տված հիանալի պարգևը՝ խիղճը։
2. Ո՞ր կարևոր հարցերի պատասխանները կիմանանք ծրագրի ընթացքում։
2 Ուշադրություն դարձրու հետևյալ կետերին։ Ծրագրի ընթացքում կտրվեն խղճի վերաբերյալ հետևյալ յոթ կարևոր հարցերի պատասխանները.
• Ի՞նչն է վտանգավոր խղճի համար։
• Ինչպե՞ս կարող ենք մարզել մեր խիղճը։
• Ինչպե՞ս կարող ենք մաքուր լինել բոլոր մարդկանց արյունից։
• Ի՞նչ է մեր մասին ասում այն, որ մտածում և գործում ենք Աստվածաշնչի սկզբունքների համաձայն։
• Ինչպե՞ս կարող է այնպես լինել, որ ցավ պատճառենք ուրիշներին խղճի հարցում։
• Ի՞նչ կարող են անել երեխաներն ու պատանիները, որ ճնշման ներքո սխալ չվարվեն։
• Ի՞նչ օրհնություններ են ստանում նրանք, ովքեր հետևում են Աստծու ոգով առաջնորդվող իրենց խղճին։
3. Ինչպե՞ս կարող ենք օգուտներ քաղել համաժողովի ծրագրից։
3 Եհովայի օգնությամբ մենք կարող ենք դեմ կանգնել Սատանային, որը ամեն ջանք թափում է մեր խիղճը աղտոտելու համար։ Մեր սիրառատ երկնային Հայրը Աստվածաշնչի և իր կազմակերպության միջոցով ասում է մեզ. «Սա՛ է ճանապարհը, սրանո՛վ գնացեք» (Ես. 30։21)։ Այս համաժողովի ծրագիրը այն միջոցներից մեկն է, որով Եհովան առաջնորդում է մեզ։ Ուստի քայլեր ձեռնարկիր, որ ներկա լինես համաժողովին և լսես ամբողջ ծրագիրը։ Աշխատիր ուշադիր լսել, որպեսզի կարողանաս խորհրդածել, թե ինչպես կիրառես նյութը։ Ընտանիքով քննարկեք ծրագիրը։ Եթե կիրառենք համաժողովում տրվող խորհուրդները, ապա կլցվենք «մաքուր խիղճ ունենալու» վճռականությամբ, և թույլ չենք տա, որ Սատանայի աշխարհի անցողիկ հաճույքները շեղեն մեզ ճշմարիտ ուղուց (1 Պետ. 3։16)։