Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. վերայցելության հիմք պատրաստենք
Ինչո՞ւ է կարևոր։ Երբ հանդիպում ենք այնպիսի անհատի, ով հետաքրքրություն է ցույց տալիս, ուզում ենք վերայցելել նրան, որպեսզի ջրենք նրա մեջ ցանված ճշմարտության սերմը (1 Կորնթ. 3։6)։ Հետևաբար, նախքան հեռանալը պետք է վերայցելության հիմք պատրաստենք։ Լավ կլինի՝ բաց հարց թողնենք, որ վերայցելության ժամանակ քննարկենք, և պարզենք, թե երբ կարող ենք այցելել նրան։ Այդպես նա կսպասի մեզ։ Եթե մեր թողած գրականության մեջ տրվում է բաց թողնված հարցի պատասխանը, ամենայն հավանականությամբ նա կկարդա այն։ Հաջորդ զրույցի համար հիմք պատրաստելը հեշտացնում է այդ անհատին այցելելը, քանի որ քննարկման համար կա ընտրված թեմա, և նա գիտի, թե ինչի մասին ենք խոսելու։ Երբ բնակչին այցելենք, կարող ենք ասել, որ եկել ենք պատասխանելու նախորդ անգամ բարձրացրած հարցին, և շարունակենք զրույցը։
Ամսվա ընթացքում փորձիր հետևյալը
Մատուցում պատրաստելիս մտածիր նաև, թե ինչ բաց հարց կարող ես թողնել հաջորդ այցելության համար։ Այդ մասին ասա ծառայակցիդ։