Փնտրտուքների նոր ձեռնարկ
Ամբողջ աշխարհում միլիոնավոր քարոզիչներ ««Դիտարանի» հրատարակությունների ցանկի» միջոցով շարունակ փնտրտուքներ են արել։ Սակայն քանի որ այս ձեռնարկը շատ թեմաների վերաբերյալ պարունակում է մանրամասն տեղեկություններ, այն առկա է սահմանափակ թվով լեզուներով։ Այդ պատճառով մոտ 170 լեզուներով հրատարակվել է «Փնտրտուքների ուղեցույց Եհովայի վկաների համար» ձեռնարկը։ Այս գրքում ընդգրկվել են հրատարակությունների աղբյուրներ՝ հիմնականում սկսած 2 000 թվականից։ «Փնտրտուքների ուղեցույցը» չի տպագրվել այն լեզուներով, որոնք արդեն ունեն «Ցանկը», սակայն էլեկտրոնային ձևով ընդգրկվել է ««Դիտարանի» գրադարանի» և ««Դիտարանի» ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ» մեջ։ «Փնտրտուքների ուղեցույցը» կօգնի քեզ գտնելու աստվածաշնչյան հարցերի պատասխանները, ստանալու անձամբ քեզ հուզող հարցերի վերաբերյալ տեղեկություն և նախապատրաստվելու ժողովի հանդիպումներին ու ընտանեկան երկրպագությանը։