ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀՈԲ 16–20 Քաջալերիր և զորացրու բարի խոսքերով Խորհուրդ տվողի խոսքերը պետք է զորացնող լինեն 16։4, 5 Հոբը վհատության մեջ էր և տառապում էր։ Նա աջակցության և մխիթարության կարիք ուներ։ Հոբի երեք ընկերները ոչ մի մխիթարական խոսք չասացին նրան։ Ընդհակառակը՝ մեղադրեցին և սաստկացրին նրա ցավը։ Բաղդատի խիստ խոսքերը դառնացրին Հոբին 19։2, 25 Հոբը աղաչեց Աստծուն, որ թեթևացնի իր ցավը, և նույնիսկ մահ խնդրեց։ Հարության հույսը օգնեց Հոբին, որ շարունակի տոկալ ու պահել իր հավատարմությունը։