ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Դասեր «Հովնան» գրքից
Եհովան հոգ է տարել, որ իր Խոսքում գրի առնվեն հավատարիմ տղամարդկանց ու կանանց կյանքի պատմություններ, որպեսզի դրանցից կարևոր դասեր քաղենք (Հռ 15։4)։ Իսկ դու ի՞նչ ես սովորել «Հովնան» գրքից։ Դիտեք «Ընտանեկան երկրպագություն։ Հովնանը դաս քաղեց Եհովայի ողորմությունից» տեսանյութը և պատասխանեք հետևյալ հարցերին։
Ի՞նչ դժվարությունների բախվեցին երեք քարոզիչներ։
Ինչպե՞ս կարող է «Հովնան» գիրքը օգնել մեզ, եթե խրատ ենք ստացել կամ կորցրել ենք ծառայության մեջ ունեցած մեր առանձնաշնորհումները (1Սմ 16։7; Հվն 3։1, 2)։
Հովնանի մասին պատմությունը ինչպե՞ս է օգնում, որ դրական տեսակետ ունենանք մեր քարոզչական տարածքում ապրող մարդկանց մասին (Հվն 4։11; Մթ 5։7)։
Հովնանի հետ պատահածը ինչպե՞ս կարող է մխիթարել մեզ, երբ պայքարում ենք քրոնիկական հիվանդության դեմ (Հվն 2։1, 2, 7, 9)։
Աստվածաշունչն ընթերցելու և կարդացածի շուրջ խորհրդածելու կարևորության մասին ի՞նչ սովորեցիր այս տեսանյութից։