Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb18 մարտ էջ 7
  • «Արթո՛ւն եղեք»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Արթո՛ւն եղեք»
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2018)
  • Նմանատիպ նյութեր
  • Արթուն կմնա՞ս
    2015 Դիտարան
  • Տասը կույսերի առակը
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Ուշադրություն դարձնո՞ւմ ես նախազգուշացումներին
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • ‘Հավատարիմ ծառան’ դիմանում է քննությանը
    2004 Դիտարան
Ավելին
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2018)
mwb18 մարտ էջ 7
Հիսուսի պատմած առակի տասը կույսերը

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՄԱՏԹԵՈՍ 25

«Արթո՛ւն եղեք»

25։1–12

Թեև Հիսուսը տասը կույսերի մասին առակը պատմեց իր օծյալ հետևորդներին, սակայն այդ առակի գլխավոր միտքը վերաբերում է բոլոր քրիստոնյաներին. «Արթո՛ւն եղեք, որովհետև ո՛չ օրը գիտեք, ո՛չ ժամը» (Մթ 25։13; w15 3/15, էջ 12–16)։ Կարո՞ղ եք բացատրել Հիսուսի առակը։

  • Փեսա (1-ին համար) —  Հիսուս

  • Խոհեմ, պատրաստված կույսեր (2-րդ համար) —  Օծյալ քրիստոնյաներ, ովքեր պատրաստված են հավատարմորեն կատարելու իրենց վստահված գործը, և ովքեր մինչև վերջ կփայլեն ինչպես լուսատուներ աշխարհում (Փպ 2։15)

  • Աղաղակ՝ «ահա՛ փեսան» (6-րդ համար) —  Հիսուսի ներկայության ապացույցը

  • Հիմար կույսեր (8-րդ համար) —  Օծյալ քրիստոնյաներ, ովքեր դուրս են գալիս փեսային դիմավորելու, բայց արթուն չեն մնում և չեն պահում իրենց անարատությունը

  • Խոհեմ կույսերը հրաժարվում են բաժին հանել իրենց ձեթից (9-րդ համար) —  Վերջնական կնիքը ստանալուց հետո հավատարիմ օծյալները չեն կարողանալու օգնել որևէ մեկին, ով անհավատարիմ է դարձել, քանի որ արդեն շատ ուշ է լինելու

  • «Փեսան եկավ» (10-րդ համար) —  Մեծ նեղության գրեթե վերջում Հիսուսը գալու է դատաստան իրագործելու

  • Խոհեմ կույսերը փեսայի հետ հարսանեկան խնջույքին են մտնում, և դուռը փակվում է (10-րդ համար) —  Հիսուսը իր հավատարիմ օծյալներին հավաքելու է երկնքում, իսկ անհավատարիմները կորցնելու են իրենց երկնային պարգևը

Այս առակով Հիսուսը չէր ուզում ասել, թե օծյալներից շատերն են անհավատարիմ գտնվելու և անհրաժեշտ է լինելու նրանց փոխարինել։ Այս առակը որպես նախազգուշացում է ծառայում, որ յուրաքանչյուր օծյալ քրիստոնյա ինքն է որոշում՝ լինել պատրաստված և զգոն, թե անմիտ ու անհավատարիմ։ Հիսուսը հորդորեց. «Պատրաստ եղեք» (Մթ 24։44)։ Անկախ մեր ունեցած հույսից՝ Հիսուսը բոլորիցս ակնկալում է, որ պատրաստենք մեր սրտերը Աստծուն հավատարմորեն ծառայելու համար և արթուն մնանք այնպես, ինչպես իր հավատարիմ օծյալները։

Ինչպե՞ս եմ ցույց տալիս, որ արթուն եմ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը