ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Ձգտիր ստանալ Աստծու տված կրթությունը
ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ։ Մեծագույն Ուսուցիչը՝ Եհովան, տալիս է լավագույն կրթությունը։ Նա սովորեցնում է մեզ, թե ինչպես դրական փոփոխություններ անենք մեր կյանքում այսօր և ապագայում ձեռք բերենք հիանալի կյանք։ Այդ կրթությունն անվճար է (Ես 11։6–9; 30։20, 21; Հտն 22։17)։ Եհովան նաև կրթում է մեզ, որ կարողանանք կյանք փրկող լուրը հայտնել ուրիշներին (2Կթ 3։5)։
ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ
Զարգացրու մեղմություն և հեզություն (Սղ 25։8, 9)։
Լավագույնս օգտվիր այն կրթությունից, որ Եհովան տրամադրում է ներկայումս, օրինակ՝ կատարիր միջշաբաթյա հանդիպման՝ քեզ հանձնարարված ուսումնական առաջադրանքները։
Քո առաջ հոգևոր նպատակներ դիր (Փպ 3։13)։
Արա զոհողություններ, որ կարողանաս կրթության այլ հնարավորություններից էլ օգտվել (Փպ 3։8)։
ԴԻՏԻՐ «ԵՀՈՎԱՅԻ ՏՎԱԾ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳԵՎՈՐԱՊԵՍ ՀԱՐՍՏԱՑՆՈՒՄ Է» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
Ի՞նչ խոչընդոտներ են հաղթահարել մեր հավատակիցներից ոմանք՝ Թագավորության քարոզիչների դպրոցում սովորելու համար։
Ի՞նչ կրթություն է տալիս Թագավորության քարոզիչների դպրոցը։
Ժողովի անդամները ինչպե՞ս են օգնել շրջանավարտներին իրենց նոր նշանակման մեջ։
Որո՞նք են Թագավորության քարոզիչների դպրոցում սովորելու պահանջները (kr, էջ 189)։
Եհովայի կազմակերպության մեջ ուրիշ ի՞նչ կրթության կարող ես ձգտել։
Ի՞նչ օրհնություններ կստանաս, եթե ձգտես Եհովայից կրթվել