ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Օգնություն տրամադրելու մեր ծառայությունը ինչպե՞ս է օգուտներ բերել Կարիբյան ծովի կղզիներում ապրող մեր հավատակիցներին
Ինչպես առաջին դարի քրիստոնյաները, այնպես էլ մենք այսօր հնարավորություն ունենք սեր դրսևորելու մեր հավատակիցների նկատմամբ, ովքեր տուժել են աղետներից (Հվ 13։34, 35)։ Դիտիր «Սեր՝ արտահայտված գործերով. Կարիբյան ծովի կղզիներում փոթորիկներից տուժածներին օգնություն է ցույց տրվում» տեսանյութը, որտեղ պատմվում է, թե մեր հավատակիցները ինչ քայլեր են ձեռնարկել Կարիբյան ծովի կղզիներում ապրող եղբայրներին ու քույրերին օգնելու համար։ Այնուհետև պատասխանիր հետևյալ հարցերին։
«Իրմա» և «Մարիա» փոթորիկներից հետո մեր եղբայրները ի՞նչ վիճակում հայտնվեցին։
Եհովան ինչպե՞ս օգնեց նրանց իր մյուս ծառաների միջոցով։
Փոթորկից տուժածների վրա ի՞նչ ազդեցություն թողեց իրենց հավատակիցների դրսևորած առատաձեռնությունն ու սերը։
Շատ եղբայրներ ու քույրեր Կարիբյան ծովի կղզիներում ինչպե՞ս են մասնակցել աղետից տուժածներին օգնելու գործին։
Ինչպե՞ս կարող է մեզանից յուրաքանչյուրը իր լուման ունենալ աղետից տուժածներին օգնելու գործում։
Տեսանյութը դիտելուց հետո ի՞նչ ես զգում՝ լինելով այս սիրառատ կազմակերպության անդամ։