ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. ճկուն լինենք
ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ։ Օծյալները և «ուրիշ ոչխարները» բոլոր մարդկանց հրավիրում են վերցնելու «կյանքի ջուրը ձրի» (Հտն 22։17)։ Այս այլաբանական ջուրը ներկայացնում է այն ամենը, ինչ Եհովան տրամադրել է հնազանդ մարդկանց մեղքից ու մահից ազատելու համար։ Տարբեր սովորույթներ և կրոնական հավատալիքներ ունեցող մարդկանց օգնելու համար մենք պետք է «հավիտենական բարի լուրը» այնպես ներկայացնենք, որ այն գրավի յուրաքանչյուր մարդու սիրտ (Հտն 14։6)։
ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ
Ընտրիր այնպիսի թեմա և աստվածաշնչյան համար, որ գրավիչ կլինի քո տարածքի մարդկանց համար։ Կարող ես ընտրել զրույցների օրինակներից մեկը կամ օգտագործել այլ տարբերակ, որը արդյունավետ է եղել։ Ո՞ր թեմաները և ո՞ր սուրբգրային համարներն են մարդիկ ավելի հետաքրքրությամբ լսում։ Կա՞ այնպիսի թարմ նորություն, որի մասին մարդիկ շատ են խոսում։ Ի՞նչը կհետաքրքրի տղամարդկանց, և ի՞նչը՝ կանանց։
Մարդկանց ողջունիր այնպես, ինչպես ընդունված է քո տարածքում, ինչպես նաև հաշվի առ ընդունված սովորությունները (2Կթ 6։3, 4)։
Տեղեկացիր, թե «Ուսուցանելու գործիքների արկղում» ինչ հրատարակություններ և տեսանյութեր ունենք, որոնք կարող ես ներկայացնել հետաքրքրություն ցույց տվող անհատին։
Բեռնիր նյութեր այն լեզուներով, որոնցով խոսող մարդկանց, հնարավոր է, հանդիպես քո տարածքում։
Բնակչի կարիքներին համապատասխան փոխիր զրույցիդ թեման (1Կթ 9։19–23)։ Օրինակ՝ ի՞նչ կասես, եթե իմանաս, որ բնակչի հարազատը վերջերս մահացել է։
ԴԻՏԻՐ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
Ի՞նչ թեմա էր ընտրել քարոզիչը, որ զրուցեր բնակչի հետ։
Բնակչի կյանքում ի՞նչ իրավիճակ էր ստեղծվել։
Աստվածաշնչյան համարներից ո՞ր մեկն էր ամենահարմարը այդ իրավիճակում և ինչո՞ւ։
Ինչպե՞ս ես հարմարեցնում մատուցումդ քո տարածքում ապրող մարդկանց կարիքներին։