ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Զգուշացիր ստեր տարածելուց
Այսօր ցանկացած տեղեկություն տպագրության, ռադիոյի, հեռուստատեսության և ինտերնետի միջոցով շատ արագ կարող է հասնել միլիոնավոր մարդկանց։ Բոլոր նրանք, ովքեր պաշտում են «ճշմարտության Աստծուն», անգամ ոչ միտումնավոր ձևով չեն ուզում սուտ տեղեկություններ տարածել (Սղ 31։5; Ելք 23։1)։ Սուտ լուրեր տարածելը մեծ վնաս կարող է հասցնել։ Երբ ծանրութեթև ես անում՝ տեղեկությունը ճիշտ է, թե ոչ, ինքդ քեզ հարցրու.
«Այն վստահելի՞ աղբյուրից է»։ Տեղեկություն փոխանցողն ինքն էլ գուցե տեղյակ չէ բոլոր փաստերին։ Բերնեբերան փոխանցվող լուրերը ի վերջո աղավաղվում են, ուստի զգույշ եղիր մասնավորաբար այն դեպքերում, երբ չես կարող ճշտել, թե ով է դրանց սկզբնաղբյուրը։ Սովորաբար մարդիկ հավաստի են համարում ժողովում առանձնաշնորհումներ ունեցողների ասածները, հետևաբար վերջիններս հատկապես զգույշ պետք է լինեն, որ չփոխանցեն այնպիսի տեղեկություններ, որոնք փաստ չեն։
«Այն զրպարտություն չէ՞»։ Եթե տեղեկությունը ստվեր է գցում որևէ մարդու կամ մի խումբ մարդկանց բարի անվան վրա, ապա լավ կլինի չտարածել այն (Առ 18։8; Փպ 4։8)։
«Այն խելքին մո՞տ է»։ Հալած յուղի տեղ մի՛ ընդունիր սենսացիոն պատմություններն ու տեղեկությունները։
ԴԻՏԻՐ «ԻՆՉՊԵ՞Ս ԽՈՒՍԱՓԵՄ ԲԱՄԲԱՍԵԼՈՒՑ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
Ըստ Առակներ 12։18-ի՝ ի՞նչ վնաս կարող է հասցնել խոսքը։
Փիլիպպեցիներ 2։4-ը ինչպե՞ս է օգնում, որ հավասարակշռված լինենք այն հարցում, թե ինչ ենք խոսում ուրիշների մասին։
Ի՞նչ պետք է անենք, երբ մեր զրուցակիցները սկսում են հեգնանքով կամ բացասաբար արտահայտվել ուրիշների մասին։
Նախքան ուրիշների մասին խոսելը ի՞նչ հարցեր պետք է տանք մեզ։