Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb21 մարտ էջ 5
  • Պատրաստվո՞ւմ ես հիշատակի երեկոյին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պատրաստվո՞ւմ ես հիշատակի երեկոյին
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2021)
  • Նմանատիպ նյութեր
  • Ում եմ հրավիրելու
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2020)
  • Եհովան օրհնում է Հիշատակի երեկոն նշելու մեր ջանքերը
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • «Այս արէք իմ յիշատակի համար»
    2007 Մեր թագավորական ծառայությունը
  • «Սա արեք» Հիշատակի երեկոն նշվելու է ապրիլի 5-ին
    2012 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2021)
mwb21 մարտ էջ 5
Պետրոսն ու Հովհաննեսը հաց և գավաթներ են դնում սեղանին

33 թ.-ին Պետրոսն ու Հովհաննեսը վերնասենյակում Պասեքի պատրաստություններն են տեսնում

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Պատրաստվո՞ւմ ես հիշատակի երեկոյին

Հիսուսը վերջին անգամ նշելու էր Պասեքը։ Դա նշանակալից իրադարձություն էր լինելու։ Մոտալուտ մահվան շունչը զգալով՝ նա ցանկանում էր Պասեքի ընթրիքն ուտել իր առաքյալների հետ և հաստատել մի նոր տարեկան արարողություն՝ Տիրոջ ընթրիքը։ Ուստի Պետրոսին ու Հովհաննեսին ուղարկեց, որ վերնասենյակում անհրաժեշտ պատրաստությունները տեսնեն (Ղկ 22։7–13; տես շապիկի նկարը)։ Սա մեզ հիշեցնում է այն նախապատրաստական աշխատանքները, որ պետք է կատարվեն մարտի 27-ին տեղի ունենալիք Հիշատակի երեկոյի համար։ Ժողովները ամենայն հավանականությամբ նախապես հոգ կտանեն կազմակերպչական հարցերի մասին՝ կապված հռետորի, խորհրդանիշների և այլնի հետ։ Իսկ ինչպե՞ս կարող է մեզանից յուրաքանչյուրը նախապատրաստվել այդ կարևոր օրվան։

Խորացրու գնահատանքդ Հիսուսի զոհաբերության հանդեպ։ Աստվածաշնչից կարդա Հիշատակի երեկոյի համար նախատեսված հատվածները և խորհրդածիր դրանց շուրջ։ Այդ հատվածները նշված են «Աստվածաշունչը քննենք ամեն օր» գրքույկում։ «Աստծու Խոսքի ուսումնասիրության ուղեցույցի» 16-րդ մասում ընթերցանության ավելի մանրամասն աղյուսակ կա (տես նաև «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկը, 2020 թ., ապրիլ)։ Ընտանիքները կարող են «Փնտրտուքների ուղեցույց Եհովայի վկաների համար» ձեռնարկից փրկանքի կարևորության վերաբերյալ տեղեկություններ գտնել և իրենց ընտանեկան երկրպագության ժամանակ ուսումնասիրել դրանք։

 Ընտանեկան երկրպագության ժամանակ մի ընտանիք Հիշատակի երեկոյի մասին նյութեր է քննարկում

Հրավիրիր ուրիշներին։ Լիարժեքորեն մասնակցիր Հիշատակի երեկոյի քարոզարշավին։ Մտածիր, թե ում կարող ես հրավիրել երեկոյին, օրինակ՝ այն մարդկանց, որոնց հետ աստվածաշնչյան թեմաներով զրույցներ ես ունենում, նրանց, ում հետ նախկինում Աստվածաշունչ ես ուսումնասիրել, ծանոթներիդ, բարեկամներիդ։ Երեցները պետք է հոգ տանեն, որ ոչ ակտիվ քարոզիչները նույնպես հրավիրվեն։ Եթե որևէ մեկը չի ապրում ձեր տարածքում, ապա նրա տարածքում Հիշատակի երեկոյի անցկացման վայրի և ժամի հետ կապված տեղեկություններ կարող ես գտնել՝ jw.org կայքի գլխավոր էջի վերնամասում սեղմելով ՄԵՐ ՄԱՍԻՆ բաժնի «Հիշատակի երեկո» հղումը։

Երկու երեց այցելել են ոչ ակտիվ քարոզչի և Հիշատակի երեկոյին են հրավիրում նրան

Ուրիշ ինչպե՞ս կարող ենք նախապատրաստվել

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը