Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb22 սեպտեմբեր էջ 5
  • Ամուսնություն. հարատև միություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ամուսնություն. հարատև միություն
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2022)
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ է ասում Աստվածաշունչը ամուրիության և ամուսնության մասին
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Ամուսնություն՝ պարգև Աստծու կողմից
    «Մնա Աստծու սիրո մեջ»
  • Ինչպես նախապատրաստվել երջանիկ ամուսնության
    Ընտանեկան երջանկության գաղտնիքը
  • Ամուսնություն. պարգև Աստծուց
    Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ
Ավելին
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2022)
mwb22 սեպտեմբեր էջ 5
Ամուսինները ծառայում են միասին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Ամուսնություն. հարատև միություն

Ամուր քրիստոնեական ընտանիքը Եհովային պատիվ է բերում, իսկ ամուսնուն և կնոջը՝ ուրախություն (Մկ 10։9)։ Որպեսզի քրիստոնյան ամուր ու երջանիկ ընտանիք ունենա, կողակից ընտրելիս պետք է առաջնորդվի աստվածաշնչյան սկզբունքներով։

Նախքան ինչ-որ մեկի հետ մտերմություն սկսելը սպասիր, որ քո «երիտասարդության ծաղկուն շրջանը» անցնի, քանի որ այդ ժամանակ սեռական ցանկությունները կարող են մթագնել դատողությունդ (1Կթ 7։36)։ Ճիշտ օգտագործիր ամուրիությանդ տարիները. ամրացրու փոխհարաբերություններդ Աստծու հետ և քրիստոնեական հատկություններ զարգացրու։ Դա կօգնի, որ հետագայում հաջող ամուսնություն ունենաս։

Նախքան ամուսնանալու որոշում կայացնելը ժամանակ հատկացրու և ճանաչիր դիմացինիդ «սրտի ծածուկ մարդը» (1Պտ 3։4)։ Եթե լուրջ կասկածներ առաջանան, քննարկեք դրանք միասին։ Ինչպես մարդկային բոլոր փոխհարաբերություններում, ընտանեկան կյանքում էլ պետք է ավելի շատ կենտրոնանալ տալու, ոչ թե ստանալու վրա (Փպ 2։3, 4)։ Եթե նախքան ամուսնանալը սովորես կիրառել աստվածաշնչյան սկզբունքները, լավ հիմք կդնես երջանիկ ամուսնության համար։

ԴԻՏԻՐ «ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ — ՄԱՍ 3։ «ՀԱՇՎԻՐ ԾԱԽՍԸ»» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Ինչպե՞ս զարգացան քրոջ և Շեյնի փոխհարաբերությունները։

  • Մտերմության շրջանում ի՞նչ նկատեց քույրը։

  • Ծնողներն ինչպե՞ս օգնեցին նրան, և նա ի՞նչ խելամիտ որոշում կայացրեց։

Մտերմության շրջանում եղբայրը կարող է մտածել հետևյալ հարցերի շուրջ։

Նա ինչպիսի՞ քրիստոնեավայել հատկություններ ունի։ Ինչի՞ց է երևում, որ Թագավորության շահերը առաջին տեղում է դնում իր կյանքում։ Հարգանքո՞վ է վերաբերվում աստվածապետական առաջնորդությանը։ Հոգատա՞ր է ուրիշների հանդեպ։

Մտերմության շրջանում քույրը կարող է մտածել հետևյալ հարցերի շուրջ։

Նա ինչպիսի՞ քրիստոնեավայել հատկություններ ունի։ Երկրպագությունն ու ժողովում ունեցած պատասխանատվությունները ավելի կարևո՞ր են նրա համար, քան աշխատանքը, փողը, սպորտը և զվարճությունները։ Ինչպե՞ս է վերաբերվում իր ընտանիքի անդամներին։ Հոգատա՞ր է ուրիշների հանդեպ։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը