ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Մինչև հարությունը իրականություն կդառնա
Երբ կորցնում ենք մեր սիրելի հարազատին, հարության հույսը մխիթարում է մեզ։ Սակայն, միևնույն է, բոլորս էլ դեռ մեղքի ու մահվան ճիրաններում ենք։ Աստվածաշունչը մեղքն ու մահը համեմատում է «ծածկոցի» հետ, «որը ծածկում է բոլոր ժողովուրդներին» (Ես 25։7, 8)։ Այդ ծածկոցը շնչահեղձ է անում մարդկանց։ Սա այն պատճառներից մեկն է, թե ինչու են «բոլոր ստեղծվածները հառաչում և ցավի մեջ» (Հռ 8։22)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք պայքարել սիրելի մարդկանց կորստի ցավի դեմ, մինչև հարության հույսը իրականություն կդառնա։ Աստծու Խոսքում կան սկզբունքներ, որոնք կարող են օգնել մեզ։
ԴԻՏԻՐ «ԵՐԲ ՄԱՀԱՆՈՒՄ Է ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՑԴ ՄԵԿԸ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
Ի՞նչ ցավ ունեին Դենիելը, Մասահիրոն և Յոշիմին։
Տեսանյութում նշված 5 խորհուրդներն ինչպե՞ս օգնեցին նրանց։
Ո՞վ է մխիթարության Մեծագույն Աղբյուրը (2Կթ 1։3, 4)։