Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wp21 № 1 էջ 14–15
  • Աղոթքն ինչո՞վ է օգնում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աղոթքն ինչո՞վ է օգնում
  • 2021 Դիտարան (հանրային թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • Աղոթք. ի՞նչ օգուտներ կարող է բերել այն
    2015 Դիտարան
  • Մոտեցիր Աստծուն աղոթքի միջոցով
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Ինչպե՞ս պետք է աղոթենք Աստծուն
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Մոտեցիր Աստծուն աղոթքի միջոցով
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
Ավելին
2021 Դիտարան (հանրային թողարկում)
wp21 № 1 էջ 14–15

Աղոթքն ինչո՞վ է օգնում

Պամելան լուրջ հիվանդ էր։ Նա քաղցկեղ ուներ, ուստի բժշկական օգնության դիմեց։ Բայց նաև Աստծուց ուժ խնդրեց, որ կարողանա ամուր մնալ։ Իսկ աղոթքն օգնե՞ց իրեն։

Պամելան պատմում է. «Բուժման ընթացքում հաճախ էի վախով համակվում։ Բայց երբ աղոթում էի Եհովա Աստծուն, խաղաղություն էր իջնում վրաս, և ես կարողանում էի սթափ դատել։ Ես դեռ ցավեր ունեմ, սակայն աղոթքն օգնում է, որ դրական տրամադրվածություն պահպանեմ։ Երբ մարդիկ որպիսությունս են հարցնում, ասում եմ՝ «Մարմինս տկար է, բայց ոգիս՝ ամուր»»։

Իհարկե աղոթելու համար կարիք չկա սպասել, մինչև կյանքին սպառնացող հիվանդությունը թակի մեր դուռը։ Բոլորս էլ մեծ ու փոքր դժվարությունների ենք բախվում և հաճախ զգում ենք, որ այդ ամենի միջով անցնելու համար օգնության կարիք ունենք։ Իսկ աղոթքը կարո՞ղ է օգնել մեզ։

Աստվածաշնչում ասվում է. «Քո բեռը Եհովայի վրա գցիր, և նա նեցուկ կլինի քեզ։ Երբեք թույլ չի տա, որ արդարը սասանվի» (Սաղմոս 55։22)։ Ինչպիսի՜ մխիթարական խոսքեր։ Ուրեմն աղոթքը ինչպե՞ս կարող է օգնել ձեզ։ Եթե ճիշտ ձևով աղոթեք Աստծուն, նա կտա այն, ինչ անհրաժեշտ է, որ կարողանաք ելք գտնել դժվարություններից (տես «Աղոթելով ի՞նչ ենք ձեռք բերում» շրջանակը)։

Աղոթելով ի՞նչ ենք ձեռք բերում

Մտքի խաղաղություն

Աշխատանքը կորցրած մարդը ժպտում է և վստահ քայլերով առաջ է գնում

«Թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն, և Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսի միջոցով» (Փիլիպպեցիներ 4։6, 7)։ Եթե Աստծուն պատմեք ձեր մտահոգությունների մասին, նա կօգնի, որ լարված իրավիճակներում հանդարտ մնաք և խելամտորեն գործեք։

Աստվածատուր իմաստություն

Կինը, ով նախկինում աղոթագրքից էր աղոթքներ կարդում, տանը Աստվածաշունչ է ընթերցում

«Եթե ձեզանից որևէ մեկը իմաստության պակաս ունի, թող շարունակ խնդրի Աստծուն, որն ամենքին տալիս է առատաձեռնորեն ու առանց նախատելու, և կտրվի նրան» (Հակոբոս 1։5)։ Ճնշման տակ ոչ միշտ է հաջողվում ճիշտ որոշումներ կայացնել։ Եթե Աստծուց իմաստություն խնդրեք, նա իր գրավոր Խոսքից՝ Աստվածաշնչից, բազմաթիվ օգտակար սկզբունքներ կհիշեցնի ձեզ։

Ուժ և մխիթարություն

Հիվանդանոցում գտնվող ամուսնական զույգը այժմ այգում զբոսնում է։ Ամուսինը նրբորեն օգնում է կնոջը ձեռնափայտով քայլել

«Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ» (Փիլիպպեցիներ 4։13)։ Լինելով Ամենակարող Աստված՝ Եհովան կարող է օգնել, որ լուծեք ձեր խնդիրները, կամ կարող է այնքան զորացնել, որ դրանց ծանրության տակ չկոտրվեք (Եսայիա 40։29)։ Աստվածաշնչում Եհովան կոչվում է նաև «ամենայն մխիթարության Աստված», ուստի «մեր բոլոր նեղություններում» նա ի զորու է մխիթարել մեզ (2 Կորնթացիներ 1։3, 4)։

ԿՕԳՏՎԵ՞Ք ԱՂՈԹԵԼՈՒ ՊԱՐԳԵՎԻՑ

Եհովան ոչ ոքի չի ստիպում աղոթել իրեն, այլ սիրուց մղված՝ հորդորում է այդպես վարվել (Երեմիա 29։11, 12)։ Իսկ ի՞նչ անել, եթե նախկինում ձեր աղոթքները, թվում է՝ անպատասխան են մնացել։ Մի՛ վհատվեք ու մի՛ հանձնվեք։ Սիրող ծնողը իր երեխային գուցե չօգնի ճիշտ այնպես, ինչպես երեխան է ակնկալում, կամ հենց այն պահին, որ երեխան է ուզում։ Բայց մի բան հաստատ է. հոգատար ծնողը միշտ օգնում է իր երեխային։ Պարզապես հնարավոր է՝ նա խնդրի լուծման ավելի լավ տարբերակ ունի։

Եհովա Աստված ամենասիրող ծնողն է, և նա ուզում է օգնել ձեզ։ Եթե ուշադրությամբ ուսումնասիրեք աստվածաշնչյան խորհուրդները, որոնք աչքի անցկացրինք, և ձգտեք հետևել դրանց, Աստված հնարավոր լավագույն ձևով կպատասխանի ձեր աղոթքներին (Սաղմոս 34։15; Մատթեոս 7։7–11)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը