ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՄԻՏՔ
Հավատ ունե՞ս
Եհովային հաճեցնելու համար մենք պետք է հավատ ունենանք։ Աստվածաշունչն ասում է, որ «բոլորը չէ, որ հավատ ունեն» (2 Թեսաղ. 3։2)։ Պողոս առաքյալը խոսում էր իրեն հալածողների մասին, որոնք «վտանգավոր ու չար մարդիկ» էին։ Բայց հավատի մասին նրա խոսքերը միայն այդպիսի մարդկանց չեն վերաբերում։ Որոշ մարդիկ անտեսում են այն ակնհայտ ապացույցները, որ գոյություն ունի Ստեղծիչ՝ Աստված (Հռոմ. 1։20)։ Ոմանք էլ ասում են, թե հավատում են ինչ-որ գերհզոր ուժի գոյությանը։ Իրականում, սակայն, դա իսկական հավատ չէ։
Մենք պետք է համոզված լինենք, որ Եհովան գոյություն ունի և «վարձատրում է» նրանց, ովքեր ամուր հավատ ունեն իր հանդեպ (Եբր. 11։6)։ Հավատը նրա սուրբ ոգու պտղի մի մասն է։ Եթե աղոթքով դիմենք Եհովային և խնդրենք նրա ոգին, կստանանք այն (Ղուկ. 11։9, 10, 13)։ Աստծու ոգին ստանալու մյուս կարևոր միջոցը Աստվածաշնչի ընթերցանությունն է։ Երբ մենք մտածում ենք մեր կարդացածի շուրջ և կիրառում ենք այն, սուրբ ոգին սկսում է ազդել մեր կյանքի վրա և օգնում է այնպիսի հավատ ունենալ, որը հաճելի է Եհովային։