Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wp25 № 1 էջ 4–5
  • Ինչպե՞ս են պատերազմներն ազդում բոլորիս վրա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս են պատերազմներն ազդում բոլորիս վրա
  • 2025 Դիտարան (հանրային թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • Ե՞րբ կավարտվեն հակամարտությունները։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
    Այլ նյութեր
  • Տրիլիոնավոր դոլարներ՝ ի նպաստ պատերազմների։ Որքա՞ն է իրական գինը
    Այլ նյութեր
  • Ինչպե՞ս վերջ կդրվի պատերազմներին
    2025 Դիտարան (հանրային թողարկում)
  • Պատերազմներ
    2017 Արթնացե՛ք
Ավելին
2025 Դիտարան (հանրային թողարկում)
wp25 № 1 էջ 4–5
Համակցված նկարներ։ 1. Ամայի դաշտում մի զինվոր է քայլում, նրա հետևից տանկ է գնում։ 2. Պատերազմից տուժած տարբեր ազգերի բազմաթիվ տղամարդիկ, կանայք ու երեխաներ

Ինչպե՞ս են պատերազմներն ազդում բոլորիս վրա

«Այսօր աշխարհում հակամարտությունների թիվը այնքան է աճել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր բարձրագույն ցուցանիշ է գրանցվել։ Եվ ներկայումս երկու միլիարդ մարդ՝ ամեն չորրորդը, ապրում է հակամարտություններից տուժած վայրերում»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ամինա Ջ. Մոհամեդ (հունվարի 26, 2023)։

Անգամ այնտեղ, ուր խաղաղ է, կարող է հանկարծակի պատերազմ կամ հակամարտություն բռնկվել։ Այդ բախումներից հաճախ տուժում են նույնիսկ թեժ գոտիներից հեռու ապրողները, քանի որ ներկայիս աշխարհը, առավել քան երբևէ, փոխկապակցված է։ Կռիվների ավարտից երկար ժամանակ հետո էլ դեռ զգացվում են դրանց կործանարար հետևանքները։ Անդրադառնանք դրանցից մի քանիսին։

  • Պատկերակ՝ երկու ձեռքեր դատարկ ափսե են բռնել

    Սննդի պակաս։ Պարենի համաշխարհային ծրագրի տվյալներով՝ «հակամարտությունները շարունակում են մնալ սովի հանգեցնող գլխավոր պատճառը։ Ողջ աշխարհում սովահար մարդկանց 70 տոկոսը ապրում է պատերազմական գոտիներում»։

  • Պատկերակ՝ մի տխուր կին ձեռքերի մեջ է առել իր դեմքը

    Ֆիզիկական և հոգեկան առողջության խնդիրներ։ Պատերազմի սպառնալիքը և անապահովությունը կարող են մարդկանց մեջ ուժգին անհանգստություն առաջացնել և լարված հոգեվիճակում պահել նրանց։ Հակամարտությունների գոտում ապրողների շրջանում մեծ է ոչ միայն ֆիզիկապես վնասվելու, այլև հոգեկան խնդիրներ ձեռք բերելու վտանգը։ Բայց, ցավոք, այդ մարդիկ շատ հաճախ հնարավորություն չեն ունենում օգտվելու բժշկական ծառայություններից։

  • Պատկերակ՝ մի ընտանիք ուսերին տանում է իր ունեցածը

    Հարկադրված փախուստ։ ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը նշել է, որ 2023 թ. սեպտեմբերի դրությամբ ամբողջ աշխարհում ավելի քան 114 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը։ Պատերազմներն ու հակամարտությունները այդ ճգնաժամային իրավիճակի գլխավոր պատճառներից են։

  • Պատկերակ՝ մի ընտանիք կանգնած է իր համեստ տան առաջ

    Տնտեսական դժվարություններ։ Պատերազմը հաճախ իր հետ բերում է տնտեսական խնդիրներ, օրինակ՝ գնաճ։ Հասարակությունը զգալի վնաս է կրում, երբ առողջապահական և կրթական ոլորտին տրամադրվող պետական միջոցները կրճատվում են և ուղղվում ռազմական ոլորտ։ Նաև ահռելի ծախսեր են արվում պատերազմից ավերված շինություններն ու ենթակառուցվածքները վերականգնելու համար։

  • Պատկերակ՝ խողովակից նավթ է արտահոսում

    Բնապահպանական խնդիրներ։ Մարդիկ մեծապես տուժում են, երբ դիտավորյալ վնաս է հասցվում այն բնական ռեսուրսներին, որոնցից կախված է իրենց կյանքը։ Ջրի, օդի և հողի աղտոտումը կարող է երկարատև վնաս հասցնել մարդկանց առողջությանը։ Հակամարտությունների դադարից երկար ժամանակ հետո էլ կյանքի համար լուրջ սպառնալիք են լինում թաքցված ականները։

Անկասկած, պատերազմները կործանարար են և թանկ են նստում պետությունների ու հասարակության վրա։

Աստվածաշնչում մարգարեացվել էր պատերազմների մասին

Աստվածաշնչում մարգարեացվել էր, որ պատերազմներն ու հակամարտությունները «այս աշխարհի վախճանի ժամանակների նշան» էին լինելու (Մատթեոս 24։3)։ Հիսուս Քրիստոսը նախազգուշացրել էր.

  • «Պատերազմների թնդյուն կհասնի ձեր ականջին, և պատերազմների լուրեր կլսեք.... Ազգ ազգի դեմ դուրս կգա, և թագավորություն՝ թագավորության դեմ» (Մատթեոս 24։6, 7)։

  • «Երբ պատերազմների ու խռովությունների մասին լուրեր լսեք, մի՛ սարսափեք» (Ղուկաս 21։9)։

    «Խռովություններ» թարգմանված բնագրային բառը կարող է վերաբերել անկարգություններին, ապստամբություններին, գործող իշխանության դեմ մղվող պայքարին, զինված շարժումներին, քաղաքական ընդհարումներին ու զանգվածային ընդվզումներին։

Ավելին իմանալու համար jw.org կայքում կարդացեք «Ո՞րն է «վերջին օրերի», կամ՝ «վերջի ժամանակի» նշանը» հոդվածը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը