ՕԳՏԱԿԱՐ ԱՌԱՋԱՐԿ
Մտապահիր աստվածաշնչյան համարները
Երբևէ դժվարացե՞լ ես հիշել Աստվածաշնչի սիրածդ համարը։ Գուցե դա այն համարն է, որը մխիթարում է քեզ կամ օգնում ազատվել վատ մտքերից, կամ էլ թերևս ցանկանում ես այն կարդալ ուրիշի համար (Սաղ. 119։11, 111)։ Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն քեզ մտապահել աստվածաշնչյան համարները։
Օգտագործիր JW Library® հավելվածի «ավելացնել հավաքածու» ֆունկցիան։ Ստեղծիր «Սիրելի համարներ» վերնագրով հավաքածու և այնտեղ պահպանիր այն համարները, որոնք ցանկանում ես հիշել։
Երևացող տեղում պահիր համարները։ Թղթի վրա գրի առ այն համարը, որն ուզում ես մտապահել, և այն դիր մի տեղ, ուր աչքդ հաճախ է ընկնում։ Ոմանք այն փակցնում են հայելուն, ոմանք էլ՝ սառնարանին։ Լավ տարբերակ է նաև լուսանկարել համարը և այն դարձնել հեռախոսի կամ համակարգչի էկրանի նկար։
Օգտագործիր երկկողմանի քարտեր։ Մի կողմում գրի առ աստվածաշնչյան համարը, իսկ մյուս կողմում այն, թե ինչ է գրված այդ համարում։ Հետո փորձիր ասել համարում գրվածը՝ նայելով միայն համարին, կամ հակառակը՝ նայելով տեքստին՝ փորձիր հիշել, թե որտեղ է այն գրված։