Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w25 սեպտեմբեր էջ 31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • Երգերի երգը | Բովանդակություն
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • Եհովան ուժ է տալիս հոգնածին
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2017)
  • Ի՞նչ ենք սովորում երկնքի թռչուններից
    2016 Դիտարան (հանրային թողարկում)
  • «Ձեզնից ոչ մի հոգի չի կորչի»
    «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
Ավելին
2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w25 սեպտեմբեր էջ 31

Ընթերցողների հարցերը

Առակներ 30։18, 19 համարներում առակագիրը նշում է, որ «տղամարդու ճանապարհը երիտասարդ աղջկա մոտ» իր «հասկացողությունից վեր է»։ Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։

Շատ մարդկանց, այդ թվում՝ որոշ աստվածաշնչագետների, հետաքրքրում է այս խոսքերի նշանակությունը։ «Նոր աշխարհ» թարգմանության մեջ այդ համարները ամբողջությամբ այսպես են հնչում. «Երեք բան կա, որ իմ հասկացողությունից վեր է [«զարմանահրաշ է ինձ համար», ծնթ.], և չորսը, որոնք չեմ հասկանում. արծվի ճանապարհը երկնքում, օձի ճանապարհը ժայռի վրա, նավի ճանապարհը բաց ծովում և տղամարդու ճանապարհը երիտասարդ աղջկա մոտ» (Առակ. 30։18, 19)։

Նախկինում «տղամարդու ճանապարհը երիտասարդ աղջկա մոտ» արտահայտությունը մենք բացասական երանգով էինք հասկանում։ Համատեքստում նշվում են բացասական բաներ, որոնք «երբեք չեն ասում՝ բավական է» (Առակ. 30։15, 16)։ Իսկ 20-րդ համարում խոսվում է «անհավատարիմ կնոջ» մասին, ով ասում է, որ ոչ մի սխալ բան չի արել։ Մենք տրամաբանում էինք հետևյալ կերպ. ճախրող արծվի, ժայռի վրա սողացող օձի և ծովում ընթացող վիթխարի նավի նման մարդ գուցե առանց հետք թողնելու գործի, այսինքն՝ գաղտնի կերպով։ Ուստի հիմնվելով այս ամենի վրա՝ եզրակացնում էինք, որ «տղամարդու ճանապարհը երիտասարդ աղջկա մոտ» արտահայտությունը բացասական երանգ ունի. խորամանկ երիտասարդը հմայում է միամիտ օրիորդին, ով պատկերացում չունի, թե ինչ է տեղի ունենում։

Այնուամենայնիվ, այս արձանագրությունը դրական լույսի ներքո դիտարկելու համար հիմնավոր պատճառ կա։ Նկատի առնենք, որ առակագիրը պարզապես նկարագրում է որոշ բաներ, որոնք զարմանահրաշ են իր համար։

Եբրայերեն ձեռագրերը թիկունք են կանգնում այն մտքին, որ այս համարները դրական երանգ ունեն։ Մի աշխատության համաձայն՝ Առակներ 30։18-ում «իմ հասկացողությունից վեր է» թարգմանված եբրայերեն բառը «մատնանշում է մի երևույթ, որը մարդ.... համարում է արտասովոր, անհնար և անգամ զարմանալի» (Theological Lexicon of the Old Testament)։

Միացյալ Նահանգների Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Քրոֆրդ Հ. Թոյը նույնպես եզրակացրել է, որ աստվածաշնչյան այս արձանագրության մեջ չի խոսվում բացասական երանգ ունեցող երևույթների մասին։ Նա ասել է. «Այստեղ խոսքը, ավելի շուտ, թվարկված բաների զարմանալի լինելու մասին է»։

Այսպիսով՝ տրամաբանական է եզրակացնել, որ Առակներ 30։18, 19 համարներում նկարագրվում են բաներ, որոնք իսկապես զարմանալի են, անգամ՝ մեր «հասկացողությունից վեր»։ Առակագրի պես մենք հիանում ենք նրանով, թե ինչպես է արծիվը ճախրում, անոտ օձը սողում ժայռի վրայով, ծանրաքաշ նավը ընթանում ծովով, և թե ինչպես են երիտասարդ տղան ու աղջիկը սիրահարվում իրար ու երջանիկ ապրում միասին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը