Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 3/09 էջ 3–4
  • Նամակ Կառավարիչ Մարմնից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նամակ Կառավարիչ Մարմնից
  • 2009 Մեր թագավորական ծառայությունը
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Սիրելի՛ հավատակիցներ
  • Նամակ Կառավարիչ մարմնից
    2012 Եհովայի վկաների տարեգիրք
  • Քայլիր կյանքի լավագույն ճանապարհով
    2010 Դիտարան
  • Պատրա՞ստ ես մկրտվելու
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նամակ Կառավարիչ մարմնից
    «Մնա Աստծու սիրո մեջ»
Ավելին
2009 Մեր թագավորական ծառայությունը
km 3/09 էջ 3–4

Նամակ Կառավարիչ Մարմնից

Սիրելի՛ հավատակիցներ

Սիրով գրում ենք ձեզ այս նամակը։ Մենք նույնպես ունենք այն զգացումները, որ զգում էր Հովհաննես առաքյալը։ Նա ասաց, որ «ճշմարտապես սիրում» է իր հավատակիցներին և ուրախանում է, որ նրանք «քայլում են ճշմարտության մեջ» (2 Հովհ. 1, 4)։ Իսկապես, ճշմարտությունն իմանալը մեծ օրհնություն է։ Այն մեզ ազատել է Մեծ Բաբելոնից, նրա կեղծ ուսմունքներից և այն սովորություններից, որոնք անարգանք են բերում Աստծուն։ Հնազանդվելով Եհովային՝ դարձել ենք բարի ու ողորմած ժողովուրդ։ Աստվածաշնչի ճշմարտության շնորհիվ մաքուր անուն ենք ձեռք բերել Աստծու առաջ, ինչպես նաև հավիտյան ապրելու հույս ենք ստացել։

Որքա՜ն երախտապարտ ենք, որ Եհովան իր ոգու միջոցով ամեն օր առաջնորդում ու զորացնում է մեզ։ Վստահ ենք, որ մեծ բավականություն ստացաք «Առաջնորդվենք Աստծու ոգով» մարզային համաժողովի ծրագրից, որի ժամանակ քննարկվեցին այն տարբեր միջոցները, որոնցով Աստված առաջնորդում և զորացնում է մեզ։ Աշխարհում տիրող իրավիճակը գնալով վատանում է, ուստի շատ կարևոր է ապավինել Եհովայի զորեղ ոգուն և թույլ տալ, որ այս չափազանց դժվար օրերում այն առաջնորդի մեզ։

Մենք գիտենք, որ ձեզ անչափ տպավորում են «Տարեգրքում» գրված դեպքերը, որոնք պատահել են մեր եղբայրների հետ, ովքեր հանուն իրենց հավատի մեծ տոկունություն են դրսևորել ծանր փորձությունների ժամանակ։ Այս հավատարիմ անհատներից շատերը մկրտվել էին շատ կարճ ժամանակ առաջ կամ էլ մկրտված չէին։ Մենք շատ ենք սիրում նրանց իրենց նվիրվածության ու արդարության կողմը դիրք բռնելու համար։ Իսկապես, նրանց օրինակը զորացնում է մեզ ու մղում է վճռական լինելու և հավատարիմ մնալու Թագավորությանը՝ անկախ այն բանից, թե ինչ հակառակության ու փորձությունների կհանդիպենք մեր ճանապարհին (1 Թեսաղ. 1։6–8)։

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, մենք գիտենք, որ դուք ձեր ընտանիքին հոգ տանելու համար տնտեսական և շատ ուրիշ խնդիրների եք բախվում։ Ձեզնից ոմանց համար անգամ դժվար է կանոնավորաբար քարոզել և հաճախել ժողովի հանդիպումներին։ Դա էր պատճառը, որ բազում քննարկումներից և աղոթքներից հետո որոշվեց փոփոխություններ մտցնել ժողովի հանդիպումների ծրագրում՝ սկսած 2009 թ. հունվարից։ Վստահ ենք, որ այսուհետ ավելի շատ ժամանակ կտրամադրեք ձեր անձնական ու ընտանեկան ուսումնասիրությանը։

Հաճելի էր տեսնել, որ այս տարի տեղի ունեցած համաժողովների ժամանակ շատերը մկրտվեցին։ Նրանց մեջ կային շատ պատանիներ։ Դո՛ւք, ծնողնե՛ր, գովասանքի եք արժանի, քանի որ ձեր երեխաների մեջ ճշմարտության հանդեպ գնահատանք եք զարգացրել ու քաջալերել եք նրանց ծառայել Աստծուն պատանեկությունից։ Չնայած դպրոցում ունեցած փորձություններին՝ նրանք Եհովային նվիրվելու և մկրտվելու որոշում կայացրին։ Դա ասում է այն մասին, որ նրանք լավ դաստիարակություն են ստացել ընտանիքում (Սաղ. 128։1–6)։

Ուզում ենք նշել նաև, որ մեծ աճ է նկատվում Աստվածաշնչի ուսումնասիրությունների թվի մեջ, և այս գործում մեծ ներդրում ունեն մեր ջանասեր միսիոներներն ու հատուկ ռահվիրաները։ Կառավարիչ մարմինը մեծապես գնահատում է մեր եղբայրների ու քույրերի՝ ազնվասիրտ մարդկանց փնտրելու ջանքերը։ Դուք նրանց ասում եք՝ «ե՛կ» ու հրավիրում եք «վերցնելու կյանքի ջուրը ձրի» (Հայտն. 22։17)։ Ջերմորեն ողջունում ենք 289 678 անհատների, որոնք անցած տարի խորհրդանշեցին իրենց նվիրումը ջրի մկրտությամբ, ու ասում ենք նրանց՝ բարի գալուստ մեր համաշխարհային եղբայրություն։

Լավ կլինի, որ միշտ հիշենք Հովհաննես առաքյալի այս խոսքերը. «Աշխարհն անցնում է, և նրա ցանկությունն էլ, բայց նա, ով կատարում է Աստծու կամքը, մնում է հավիտյան» (1 Հովհ. 2։17)։ Մի պահ մտածեք, թե որքան մոտ է այն ժամանակը, երբ այս աշխարհը «կանցնի»։ Ուստի խելամիտ կլինի, որ մեր կյանքը կենտրոնացնենք Աստծու կամքը կատարելու վրա և արթուն մնանք (Մատթ. 24։42)։ Եթե այդպես վարվենք, երբեք չենք ափսոսա։ Դեռ ավելին, մենք միշտ կզգանք Եհովայի սիրառատ բարությունը և բազում օրհնություններ կունենանք (Ես. 63։7)։

Վստահ ենք, որ «Տարեգրքում» ընդգրկված դեպքերը կքաջալերեն ձեզ ու կմղեն Թագավորության շահերն առաջին տեղում դնելու։ Մենք ձեզ շատ ենք սիրում և միշտ աղոթում ենք ձեր մասին։ Թող որ միշտ վայելեք Եհովայի առատ օրհնությունները։

Ձեր եղբայրներ՝

Եհովայի վկաների Կառավարիչ մարմին

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը