Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • yb15 էջ 19–էջ 23 պարբ. 1
  • Նոր Աստվածաշունչը ոչ միայն գեղեցիկ է, այլև դիմացկուն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նոր Աստվածաշունչը ոչ միայն գեղեցիկ է, այլև դիմացկուն
  • 2015 Եհովայի վկաների տարեգիրք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Կազմերի ոլորվելու խնդիրը
  • «Նոր աշխարհ թարգմանությունը» ավելի շատ լեզուներով
    2016 Եհովայի վկաների տարեգիրք
  • Բովանդակություն
    2014 Արթնացե՛ք
  • Սիրո, հավատի և հնազանդության ապացույց
    2005 Դիտարան
  • Հրատարակում ենք ամենակարևոր գիրքը
    Ինչպես են օգտագործվում ձեր նվիրատվությունները
Ավելին
2015 Եհովայի վկաների տարեգիրք
yb15 էջ 19–էջ 23 պարբ. 1
նկար 19-րդ էջի վրա

ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նոր Աստվածաշունչը ոչ միայն գեղեցիկ է, այլև դիմացկուն

ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ բոլոր հրատարակություններից ամենաշատը սիրում են Աստվածաշունչը։ Մենք կանոնավորաբար կարդում ենք այն և դրա օգնությամբ հայտնում ենք Աստծու Թագավորության բարի լուրը ուրիշներին (Մատթ. 24։14)։ Այդ իսկ պատճառով մեր եղբայրները ամեն ջանք ներդրել են, որպեսզի Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության 2013 թ. հրատարակված տարբերակը ոչ միայն ունենա գեղեցիկ տեսք, այլև լինի դիմացկուն։

Երբ Եհովայի վկաների Ուոլքիլի տպարանի եղբայրները քննարկեցին Աստվածաշնչի նոր տեսքի և որակի հետ կապված իրենց նպատակը գիրք հրատարակող մի ընկերության նախագահի հետ, նա ասաց. «Ձեր ուզած Աստվածաշունչը անհնար է պատրաստել»։ Ապա ավելացրեց. «Ցավալի է, բայց փաստ, որ շատ Աստվածաշնչեր պատրաստվում են այնպես, որ դրանք գեղեցիկ դիտվեն սեղանին կամ պահարանում դրված։ Բայց դիմացկուն լինելու մասին խոսք չի լինում»։

«Նոր աշխարհ» թարգմանության որոշ հրատարակություններ այդքան էլ դիմացկուն չէին։ Ուստի Ուոլքիլի տպարանի մեր եղբայրները հետազոտեցին տարատեսակ կազմի նյութեր, սոսինձներ և կազմարարական մեթոդներ՝ գտնելու համար այնպիսի Աստվածաշունչ ստանալու տարբերակ, որը կդիմանար ինտենսիվ օգտագործմանը և տարբեր եղանակային պայմաններին։ Հիմնվելով իրենց հետազոտությունների արդյունքների վրա՝ նրանք պատրաստեցին փորձնական Աստվածաշնչեր և ուղարկեցին եղանակային խիստ պայմաններ ունեցող երկրներ՝ Վկաների ձեռքում փորձվելու համար։

Վեց ամիս անց Աստվածաշնչերը հետ ուղարկվեցին, և եղբայրները որոշ փոփոխություններ անելուց հետո փորձնական նոր օրինակներ ուղարկեցին քարոզիչներին։ Ընդհանուր թվով փորձության ենթարկվեց ավելի քան 1 690 Աստվածաշունչ։ Դրանցից մի քանիսը պատահաբար շատ ծանր փորձությունների միջով անցան։ Օրինակ՝ մեկն ընկավ ավտոմեքենայի անիվի տակ, մյուսը մի ամբողջ գիշեր մնաց անձրևի տակ, մեկ ուրիշն էլ սուզվեց ջրհեղեղի ջրերում։

2011-ին, երբ փորձության շրջանը դեռ ընթացքի մեջ էր, Վկաները գնեցին կազմարարական արագագործ երկու մեքենա Ուոլքիլի և Էբինայի (Ճապոնիա) տպարանների համար։ Նպատակն էր ոչ միայն հասցնել պահանջված քանակի Աստվածաշունչ տպել, այլև երկու տպարաններից ստանալ լիովին միանման գրքեր։

Կազմերի ոլորվելու խնդիրը

նկար 21-րդ էջի վրա

Սկզբում կազմերը ոլորվում էին

2012-ի սկզբներին երկու տպարաններում էլ սկսեցին տպագրել 1984 թ. «Նոր աշխարհ» թարգմանությունը՝ օգտագործելով կազմի համար որոշ նոր նյութեր։ Սակայն նոր մեքենաներում այնպիսի սոսինձ և կազմի այնպիսի միջուկ էին օգտագործվում, որ կազմը գրքին ամրացվելուց հետո զգալիորեն ոլորվում էր։ Այդ պատճառով արտադրությունը դադարեցվեց։

Կազմանյութեր արտադրողներից մեկն ասաց, որ փափուկ կազմերի ոլորվելը տարածված խնդիր է, և դժվար կլինի այդ խնդիրը լուծել։ Սակայն եղբայրները չցանկացան նորից անցնել կոշտ կազմով տարբերակին. նրանք վճռել էին ամեն գնով ստանալ ճկուն, դիմացկուն և հարթ կազմով գրքեր։ Չորս ամիս շարունակ փորձարկումներ անելուց՝ սոսնձի և կազմի միջուկի տարբեր նյութեր փորձելուց հետո, նրանք գտան այն նյութերը, որոնց օգնությամբ կարողացան ստանալ իրենց ուզածը։

նկար 22-րդ էջի վրա

Ուոլքիլի տպարանի կազմատունը

«Նոր աշխարհ» թարգմանության վերանայված տարբերակի լույսընծայումը պետք է լիներ 2013 թ. հոկտեմբերի 5-ին «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերության» տարեկան հանդիպման ժամանակ։ Տպարանները նոր Աստվածաշնչի էլեկտրոնային ֆայլերը ստացան 2013-ի օգոստոսի 9-ին՝ ուրբաթ օրը, և տպագրությունը սկսեցին անմիջապես հաջորդ օրվանից։ Առաջին Աստվածաշունչը պատրաստ էր արդեն օգոստոսի 15-ին։ Հաջորդ 7 շաբաթների ընթացքում Ուոլքիլի և Էբինայի տպարանների անձնակազմը օրնիբուն աշխատում էր, որպեսզի հասցներ տպագրել և առաքել Աստվածաշնչի 1600000 օրինակ՝ այն քանակության, որը կբավարարեր տարեկան հանդիպման բոլոր ներկաներին մեկական օրինակ տրամադրելու համար։

Նոր Աստվածաշունչը և՛ գեղեցիկ է, և՛ դիմացկուն, սակայն առավել արժեքավոր է նրա բովանդակությունը, որը կենսական նշանակություն ունի մարդկանց համար։ Միացյալ Նահանգներում բնակվող մի կին նոր Աստվածաշունչը ստանալուց մի օր հետո գրեց. «Այս վերահրատարակության շնորհիվ հիմա ավելի լավ եմ հասկանում Աստվածաշունչը»։

Աստվածաշնչի թարգմանություն

2014 թ. օգոստոսի 31-ի տվյալներով՝ Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանությունը ամբողջությամբ կամ մասամբ առկա է 124 լեզուներով։ Ստորև նշված հրատարակությունները լույս են տեսել 2014թ. ծառայողական տարվա ընթացքում։

ԵՐԲ Է ԼՈՒՅՍ ՏԵՍԵԼ

ՈՐՏԵՂ Է ԼՈՒՅՍ ՏԵՍԵԼ

ԼԵԶՈՒՆ

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբերի 6, 2013

Հարավաֆրիկյան Հ.

սվազի

Հունարեն Գրություններ

Սեպտեմբերի 20, 2013

Պարագվայ

գուարանի

Հունարեն Գրություններ

Հունվարի 17, 2014

Թիմոր Լեստե

տետում

Հունարեն Գրություններ

Հուլիսի 5, 2014

Ուկրաինա

ուկրաիներեն

ամբողջ Աստվածաշունչը

Օգոստոսի 8, 2014

Էստոնիա

էստոներեն

ամբողջ Աստվածաշունչը

Օգոստոսի 22, 2014

Մեծ Բրիտանիա

պարսկերեն

Հունարեն Գրություններ

Օգոստոսի 22, 2014

Զամբիա

չիտոնգա

ամբողջ Աստվածաշունչը

Օգոստոսի 22, 2014

Զամբիա

կիկոնդե

ամբողջ Աստվածաշունչը

Օգոստոսի 29, 2014

Քենիա

լուո

Հունարեն Գրություններ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը