Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • yb15 էջ 28–էջ 29 պարբ. 1
  • Շրի Լանկայի մասնաճյուղի նվիրումը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Շրի Լանկայի մասնաճյուղի նվիրումը
  • 2015 Եհովայի վկաների տարեգիրք
  • Նմանատիպ նյութեր
  • Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի նոր անդամ
    2013 Դիտարան
  • Կրթություն, որը շարունակվում է իմ ողջ կյանքի ընթացքում
    2004 Դիտարան
  • Մասնաճյուղերի նվիրում
    2017 Եհովայի վկաների տարեգիրք
  • Մասնաճյուղերի նվիրում
    2016 Եհովայի վկաների տարեգիրք
Ավելին
2015 Եհովայի վկաների տարեգիրք
yb15 էջ 28–էջ 29 պարբ. 1
նկար 28-րդ էջի վրա

ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Շրի Լանկայի մասնաճյուղի նվիրումը

քարտեզ 29-րդ էջի վրա

ՏԵՂԻ եղբայրներն ու քույրերը հագել էին ազգային տարազներ։ Նրանք ջերմորեն ողջունեցին 130 պատվիրակներին, ովքեր եկել էին 19 երկրներից՝ ներկա լինելու այս գեղեցիկ կղզում մեր մասնաճյուղի նվիրմանը։ Մի խումբ երեխաներ երգեցին Թագավորության երգերից։ Կազմակերպվել էր տեղի մշակույթը ներկայացնող ցուցահանդես։ Ներկաները հաճելի երաժշտության ներքո վայելեցին ոչ միայն քրիստոնեական շփումը, այլև հյուրասիրվեցին ազգային ուտեստներով։

Մասնաճյուղի թե՛ նոր կառուցված և թե՛ վերանորոգված մասնաշենքերի նվիրումը տեղի ունեցավ 2014 թ. հունվարի 11-ին՝ շաբաթ օրը։ 893 ներկաները ծրագիրը ունկնդրեցին 3 լեզուներով։ Երբ Կառավարիչ մարմնի անդամ Մարկ Սանդերսոնը հարցրեց. «Կցանկանա՞ք այս նորակառույց մասնաշենքերը նվիրել Եհովա Աստծուն», հնչեցին երկարատև ծափահարություններ։

Հաջորդ օրը 7 701 հոգի ունկնդրեց ոչ միայն շաբաթ օրվա ծրագիրը, այլև եղբայր Սանդերսոնի քաջալերական ելույթը։ Ծրագիրը հեռարձակվեց երկրի 4 այլ վայրերում։ Առաջին անգամ հնարավոր եղավ վիդեոհեռարձակում իրականացնել բոլոր հինգ վայրերից այնպես, որ Թագավորության երգերը երգելիս տարբեր քաղաքներում հավաքված քույր-եղբայրները տեսան ու լսեցին միմյանց։ Այս պատմական իրադարձությունը իսկապես որ «մեծ ուրախության» առիթ էր (Նեեմ. 12։43)։

նկար 29-րդ էջի վրա
    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը