Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwyp հոդված 102
  • Արժե՞ թողնել դպրոցը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Արժե՞ թողնել դպրոցը
  • Երիտասարդները հարցնում են
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչու են ոմանք թողնում դպրոցը
  • Մտածիր հետևանքների մասին
  • Ավելի լավ մոտեցում
  • Արժե՞ թողնեմ դպրոցս
    2011 Արթնացե՛ք
  • Արժե՞ թողնեմ դպրոցս
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
  • Ի՞նչ անեմ, եթե ատում եմ դպրոցը
    Երիտասարդները հարցնում են
  • Ի՞նչ անեմ, եթե դպրոցում վատ առաջադիմություն ունեմ
    Երիտասարդները հարցնում են
Երիտասարդները հարցնում են
ijwyp հոդված 102
Տղան ձեռքի շարժումով ցույց է տալիս, որ չի ուզում դպրոցում սովորել։ Նա հեռանում է դպրոցից և իր դասընկերներից

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Արժե՞ թողնել դպրոցը

«Ատում եմ դպրոցը»։ Դո՞ւ էլ այդպիսի զգացումներ ունես։ Եթե այո, ապա գուցե ցանկություն առաջանա դուրս գալ դպրոցից։ Այս հոդվածում առաջարկվում են որոշ տարբերակներ, որոնց մասին կարող ես մտածել նախքան այդ քայլն անելը։

  • Ինչու են ոմանք թողնում դպրոցը

  • Մտածիր հետևանքների մասին

  • Ավելի լավ մոտեցում

  • Ինչ են ասում հասակակիցներդ

Ինչու են ոմանք թողնում դպրոցը

Կրթության ոլորտի մասնագետները նշում են այդ պատճառներից մի քանիսը։

  • Վատ առաջադիմություն։ «Գնահատականներս գնալով վատանում են»։

  • Անտարբերություն։ «Իմաստ չեմ գտնում սովորելու մեջ»։

  • Ֆինանսական դժվարություններ։ «Պետք է աշխատեմ, որ օգնեմ ընտանիքիս»։

Մտածիր հետևանքների մասին

Աստվածաշունչն ասում է. «Խորագետը կշռադատում է իր քայլերը» (Առակներ 14։15)։ Ի՞նչ ենք սովորում։ Նախքան դպրոցը թողնելը մտածիր հետևանքների մասին։

Հարցրու ինքդ քեզ.

  • «Եթե դպրոցից դուրս գամ, արդյո՞ք ապագայում դժվար չի լինի աշխատանք գտնել»։

    «Հիշիր, որ մի օր պետք է աշխատանք գտնես ու հոգ տանես ընտանիքիդ մասին։ Ինչպե՞ս ես դա անելու, եթե գործատերերի մեծ մասը պահանջում է առնվազն դպրոցի ավարտական վկայական ունենալ» (Ջուլիա)։

  • «Եթե հիմա դպրոցից դուրս գամ, հետագայում կկարողանա՞մ կյանքի դժվարությունները հաղթահարել»։

    «Դպրոցը նախապատրաստում է կյանքին։ Ապագայում այն մարդկանց, որ հանդիպելու ես, փորձությունները, որոնք դիմագրավելու ես, և աշխատանքը, որ անելու ես, շատ նման են լինելու այն ամենին, ինչին առնչվել ես դպրոցում» (Դանիել)։

  • «Արդյո՞ք դպրոցից շուտ դուրս գալով՝ չեմ զրկվի որոշ հմտություններ ձեռք բերելու հնարավորությունից, որոնց կարիքը կունենամ ապագայում»։

    «Գուցե դպրոցում սովորելը հիմա անիմաստ համարես, սակայն երբ 23 տարեկան դառնաս ու քո բյուջեն կազմես, ուրախանալու ես, որ դպրոցում մաթեմատիկան լավ ես սովորել» (Աննա)։

Ավելի լավ մոտեցում

  • Օգնություն խնդրիր։ Աստվածաշունչն ասում է. «Երբ խորհրդատուները շատ են, փրկություն է լինում» (Առակներ 11։14)։ Եթե գնահատականներդ իջնում են, ծնողիդ, ուսուցչիդ, դպրոցում աշխատող խորհրդատուի կամ այլ վստահելի անհատի դիմիր, որպեսզի քեզ օգտակար խորհուրդներ տա, թե ինչպես բարելավես առաջադիմությունդ։

    «Եթե խնդիրներ ունես, խոսիր ուսուցչիդ հետ։ Երբեմն գուցե մտածես, թե խնդիրն ուսուցիչդ է, սակայն իրավիճակդ կբարելավվի, եթե պարզապես օգնություն խնդրես» (Էդուարդ)։

  • Փորձիր ողջ պատկերը տեսնել։ Աստվածաշունչն ասում է. «Գործի վերջը ավելի լավ է, քան սկիզբը» (Ժողովող 7։8)։ Երբ ավարտես դպրոցդ, դպրոցական գիտելիքներից բացի շատ այլ որակներ և հմտություններ ձեռք բերած կլինես։

    «Թերևս դպրոցն ավարտելուց հետո հարկավոր չլինի շարադրություններ գրել կամ քննություններին պատրաստվել, սակայն այն, թե ինչպես ես դպրոցում հաղթահարել ճնշումներն ու սթրեսը, կօգնի՝ հետագայում ավելի պատրաստված լինես կյանքի դժվարություններին (Վերա)։

    Տղան ուզում է ժամանակից շուտ դուրս գալ նավակից, իսկ նրա ուսուցիչն ու դասընկերները փորձում են կանգնեցնել նրան

    Դպրոցը թողնելը նման է նավակից ժամանակից շուտ դուրս գալուն

  • Քննիր տարբերակներդ։ Աստվածաշունչն ասում է. «Ամեն շտապող կարիքի մեջ կընկնի» (Առակներ 21։5)։ Մի՛ շտապիր եզրակացնել, թե դպրոցից դուրս գալը լավագույն տարբերակն է։ Եթե քո երկրում ընդունված է ուսում ստանալ տանը անհատական ուսուցչի օգնությամբ կամ սովորել օնլայն դպրոցում, ապա գուցե նախընտրես դրանցից մեկը։ Կամ էլ թերևս ցանկանաս առաջադիմությունդ բարելավելու նպատակով հավելյալ պարապել դասուսույցի օգնությամբ։

    «Դպրոցում սովորում ես ջանասեր լինել, խնդիրներ լուծել և համագործակցել ուրիշների հետ, հմտություններ, որոնք կարող ես կիրառել ամբողջ կյանքի ընթացքում։ Արժե՛ չհանձնվել ու սովորել մինչև վերջ» (Բենջամին)։

Ամփոփում։ Եթե դպրոցից շուտ դուրս չգաս, հասուն տարիքում ավելի պատրաստված կլինես պատասխանատվություններ ստանձնելու։

Ինչ են ասում հասակակիցներդ

Անաբել

«Երբ դիմես աշխատանքի համար, ավելի հավանական է, որ գործատերդ կընդունի քեզ, եթե միջնակարգ կրթություն ունենաս։ Այն փաստը, որ ավարտել ես դպրոցդ, ցույց է տալիս, որ ինչ սկսում ես, ավարտին ես հասցնում։ Դպրոցից դուրս գալը լավագույն որոշումը չէ» (Անաբել)։

Քոլ

«Գուցե դժվար լինի դպրոցում մնալը, և դպրոցը թողնելը ամենահեշտ տարբերակը թվա։ Սակայն կյանքումդ միշտ էլ լինելու են սթրեսային իրավիճակներ, որոնց պետք է դիմակայես, և դու անշուշտ կցանկանաս պատրաստ լինել դրանց։ Իսկ այդ հարցում քեզ կօգնի դպրոցը» (Քոլ)։

Բրին

«Մեծ տարիքում գուցե հարկավոր չլինի՝ իմանաս, թե ինչպես լուծել բարդ մաթեմատիկական խնդիրներ։ Սակայն պետք է իմանաս ճիշտ տնօրինել ժամանակը, գործը ժամանակին հասցնել և նույնիսկ կարողանաս առավոտյան վաղ արթնանալ։ Այդ հմտությունները ձեռք կբերես դպրոցի շնորհիվ» (Բրին)։

Ամփոփում։ Արժե՞ թողնել դպրոցը

  • Մտածիր հետևանքների մասին։ Մտածիր, թե դպրոցը թողնելն ինչպես կանդրադառնա քո ապագա աշխատանքի, կրթության և դժվարություններին դիմանալու քո ունակության վրա։

  • Օգնություն խնդրիր։ Եթե գնահատականներդ իջնում են, օգնության համար կարող ես դիմել ծնողիդ, ուսուցչիդ, դպրոցում աշխատող խորհրդատուի կամ այլ վստահելի անհատի։

  • Փորձիր ողջ պատկերը տեսնել։ Երբ ավարտես դպրոցդ, դպրոցական գիտելիքներից բացի շատ այլ որակներ և հմտություններ ձեռք բերած կլինես։ Դպրոցում նաև սովորում ես, թե ինչպես արդյունավետորեն գիտելիքներ ձեռք բերել և մտապահել դրանք, ինչպես ստանձնել պարտականություններ և նախատեսված ժամկետում հասցնել հանձնարարությունները։

  • Քննիր տարբերակներդ։ Եթե հանգամանքներիդ պատճառով ստիպված ես թողնել դպրոցը, մտածիր կրթություն ստանալու հնարավոր այլ տարբերակների մասին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը