Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwyp հոդված 105
  • Ինչպե՞ս հաղթահարեմ ամաչկոտությունս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս հաղթահարեմ ամաչկոտությունս
  • Երիտասարդները հարցնում են
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Գտիր վախերիդ պատճառը
  • Գործողությունների պլան
  • Ինչպե՞ս բարելավեմ զրույց վարելու ունակություններս
    Երիտասարդները հարցնում են
  • Ինչպե՞ս հաղթահարեմ միայնության զգացումը
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Բնավորությամբ ամաչկո՞տ ես
    2000 Մեր թագավորական ծառայությունը
  • Ինչպե՞ս համարձակորեն քարոզեմ
    2009 Արթնացե՛ք
Ավելին
Երիտասարդները հարցնում են
ijwyp հոդված 105
Պատանի աղջիկը մենակ նստած է հավաքույթին և ոչ մեկի հետ չի շփվում

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչպե՞ս հաղթահարեմ ամաչկոտությունս

Բացասական կողմը։ Ամաչկոտությունը կարող է խանգարել քեզ ունենալ լավ ընկերներ և հետաքրքիր շփում։

Դրական կողմը: Միշտ չէ, որ ամաչկոտությունը վատ է։ Այն կարող է օգնել քեզ, որ մտածես մինչև խոսելը, լինես դիտունակ և ավելի լավ լսող։

Եվս մեկ դրական կողմ։ Եթե հիմա ամաչկոտ ես, չի նշանակում, որ միշտ ամաչկոտ կլինես։ Շատ բան քեզանից է կախված։ Այս հոդվածը կօգնի քեզ այդ հարցում։

  • Գտիր վախերիդ պատճառը

  • Գործողությունների պլան

  • Ինչ են ասում հասակակիցներդ

Գտիր վախերիդ պատճառը

Եթե ամաչկոտ ես, ուրիշների հետ երես առ երես խոսելու միտքն անգամ կարող է վախեցնել քեզ։ Արդյունքում հնարավոր է՝ քեզ ուրիշներից կտրված զգաս, ասես թե գտնվում ես մի մութ սենյակում։ Այդ զգացումը կարող է շատ վախեցնել քեզ։ Սակայն եթե գտնես վախերիդ պատճառը, կհասկանաս, որ դրանք անհիմն են։ Քննենք երեք օրինակ։

  • Վախ 1: «Չգիտեմ՝ ինչի մասին խոսեմ»։

    Փաստ: Մարդիկ հիմնականում հիշում են ոչ թե այն, թե ինչ ես ասել, այլ այն, թե ինչ զգացումներ ես առաջացրել իրենց մեջ։ Դու կկարողանաս վերահսկել վախերդ, եթե սովորես ուրիշների ասածները ուշադրությամբ լսել։

    Մտածիր: Ինչպիսի՞ ընկեր կնախընտրես ունենալ։ Շատախո՞ս, որը երբեք չի դադարում խոսել, թե՞ այնպիսի մեկը, ով միշտ պատրաստ է լսելու քեզ։

  • Վախ 2: «Մարդիկ կմտածեն, թե ինձ հետ անհետաքրքիր է շփվել»։

    Փաստ: Ինչ էլ անես, մարդիկ կարծիք են կազմելու քո մասին։ Ավելի լավ է՝ մի կողմ դնես վախերդ և թույլ տաս մարդկանց ճանաչել քեզ։ Այդպես նրանք հաստատ ավելի լավ կարծիք կկազմեն քո մասին։

    Մտածիր: Արդյո՞ք այդ մարդիկ իսկապես վատ աչքով են նայում քեզ։ Գուցե այդ դո՞ւ ես անարդարացիորեն վարվում նրանց հետ՝ կանխակալ կարծիք կազմելով նրանց մասին։

  • Վախ 3: «Եթե սխալ բան ասեմ, ամոթից կմեռնեմ»։

    Փաստ: Բոլորն էլ երբեմն խոսելուց սայթաքում են։ Եթե այդպիսի բան պատահի, դա դիտիր որպես հնարավորություն՝ ցույց տալու, որ քեզ անսխալական չես համարում։

    Մտածիր: Ավելի հաճելի չէ՞ շփվել այնպիսի մարդկանց հետ, ովքեր ընդունում են իրենց սխալները։

Գիտեի՞ք արդյոք։ Ոմանք կարծում են, որ ամաչկոտ չեն, քանի որ շատ են շփվում տեքստային հաղորդագրությունների միջոցով։ Սակայն իսկական ընկերություն հաստատելը ավելի հեշտ է, երբ մարդու հետ երես առ երես ես շփվում։ Հոգեբան և թվային տեխնոլոգիաների մասնագետ Շերի Թըրքլը գրել է. «Մարդկանց միջև իրական կապվածություն առաջանում է այն ժամանակ, երբ նրանք տեսնում ու լսում են իրար»։a

Նույն աղջիկը հավաքույթի ժամանակ զրուցում է մի ամուսնական զույգի հետ

Երբ սկսես վերահսկել վախերդ, կնկատես, որ առերես զրույցներն այնքան էլ սարսափելի չեն, որքան մտածում էիր

Գործողությունների պլան

  • Քեզ ուրիշների հետ մի՛ համեմատիր։ Անպայման չէ՝ դառնաս շատ աշխույժ, էքստրավերտ մարդ։ Քո նպատակը պետք է լինի հաղթահարել ամաչկոտությունդ, որ այն չխանգարի քեզ ունենալ լավ ընկերներ և հետաքրքիր շփում։

    «Կարիք չկա, որ երկար զրուցես կամ բոլորի ուշադրության կենտրոնում լինես։ Կարող ես ինչ-որ մեկի հետ ծանոթանալ և մի քանի պարզ հարց տալ» (Ալիսիա)։

    Աստվածաշնչյան սկզբունք. «Բայց ամեն մեկը թող իր գործը կշռի, և այդ ժամանակ ուրախանալու պատճառ կունենա իր անձի համար՝ առանց իրեն ուրիշի հետ համեմատելու» (Գաղատացիներ 6։4):

  • Դիտունակ եղիր։ Ուշադիր հետևիր, թե անկաշկանդ և անմիջական մարդիկ ինչպես են շփվում իրար հետ։ Ի՞նչն է նրանց մոտ լավ ստացվում, իսկ ի՞նչը՝ ոչ։ Նրանց ո՞ր հմտությունները կցանկանայիր զարգացնել։

    «Ուշադիր հետևիր այն մարդկանց, ովքեր հեշտությամբ ընկերանում են։ Տես, թե ինչ են անում և ինչ են ասում, երբ առաջին անգամ հանդիպում են որևէ մեկի» (Ահարոն)։

    Աստվածաշնչյան սկզբունք. «Երկաթը երկաթով է սրվում, նմանապես, մարդը սրում է ուրիշի երեսը» (Առակներ 27։17)։

  • Հարցեր տուր։ Մարդիկ սովորաբար սիրում են իրենց կարծիքն արտահայտել։ Հետևաբար զրույցդ կարող ես հարցերով սկսել։ Այդ ժամանակ մարդիկ չեն կենտրոնանա քեզ վրա։

    «Նախապես մտածիր, թե ինչ ես խոսելու, որ շատ չանհանգստանաս։ Օրինակ՝ որևէ հավաքույթի այցելելուց առաջ կարող ես մի քանի թեմաներ կամ հարցեր մտածել։ Այդ դեպքում մարդկանց հետ ծանոթանալիս շատ չես լարվի» (Ալանա)։

    Աստվածաշնչյան սկզբունք. «Ոչ միայն ձեր շահը փնտրեք, այլ նաև ուրիշներինը» (Փիլիպպեցիներ 2։4)։

a «Reclaiming Conversation» գրքից։

Ինչ են ասում հասակակիցներդ

Քելսի

«Սկսիր փոքր բաներից, օրինակ՝ ժպտա կամ բարևիր։ Ինքդ էլ կզարմանաս, թե ինչ ջերմ են արձագանքում մարդիկ, ու հաջորդ անգամ նախքան զրույց սկսելը ավելի վստահ կլինես» (Քելսի)։

Ռոբին

«Բոլորն էլ ինչ-որ հետաքրքիր բան ունեն իրենց մեջ, և բոլորից էլ կարելի է ինչ-որ բան սովորել։ Եթե չարտահայտվես, ոչ ոք օգուտ չի քաղի քո հատկություններից» (Ռոբին)։

Վերոնիկա

«Եթե մարդիկ չլարվեն քո կողքին, նրանք կհավանեն քեզ, եթե նույնիսկ ամաչկոտ ես։ Անկեղծ ժպտալը նույնպես շատ է օգնում։ Դրա համար պետք է դրական վերաբերմունք ունենաս մարդկանց հանդեպ» (Վերոնիկա)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը