Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwyp հոդված 114
  • Ի՞նչ անեմ, եթե այլևս չեմ ուզում ապրել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ անեմ, եթե այլևս չեմ ուզում ապրել
  • Երիտասարդները հարցնում են
  • Նմանատիպ նյութեր
  • Էլ չեմ ուզում ապրել. կարո՞ղ է Աստվածաշունչը օգնել ինձ, եթե մտածում եմ ինքնասպանության մասին
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Երբ էլ չես ուզում ապրել...
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
  • Ինչպե՞ս պայքարել դեպրեսիայի դեմ
    Երիտասարդները հարցնում են
  • 2 Քանի որ հնարավոր է օգնություն ստանալ
    2014 Արթնացե՛ք
Ավելին
Երիտասարդները հարցնում են
ijwyp հոդված 114
Վհատված դեռահաս աղջիկը պատուհանից նայում է անձրևին

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ի՞նչ անեմ, եթե այլևս չեմ ուզում ապրել

«Մի քանի տարի առաջ այնքան վհատված էի, որ ինձ թվում էր, թե ամեն օր կրակի դեմ եմ պայքարում: Այդ ժամանակ մտածում էի ինքնասպանության մասին։ Ես չէի ուզում մեռնել։ Պարզապես ուզում էի վերջ դնել տառապանքիս» (Ջոնաթան, 17 տարեկան)։

Մի հարցման ժամանակ, որն անցկացվեց ավագ դպրոցի 14 000 աշակերտների շրջանում, պարզվեց, որ գրեթե 5-ից 1-ը վերջին 12 ամիսների ընթացքում մտածել է ինքնասպանության մասին։a Եթե դու էլ ես մտածում, որ ապրելն իմաստ չունի, ի՞նչ կարող ես անել։

  • Սպասիր։ Վճռիր, որ էմոցիաների ազդեցության տակ ոչ մի քայլ չես ձեռնարկի։ Չնայած խնդիրներդ կարող են ճնշող թվալ, սակայն կան կերպեր, որոնց օգնությամբ կարող ես հաղթահարել դրանք։

Դեռահաս աղջիկը լաբիրինթոսից ելք է փնտրում

Գուցե քեզ լաբիրինթոսում զգաս։ Բայց զգացմունքները միշտ չէ, որ արտացոլում են իրականությունը։ Քո իրավիճակից դուրս գալու ուղիներ կան։ Ճիշտ օգնության դեպքում ելքը կարող է ավելի մոտ լինել, քան կարծում ես։

  • Աստվածաշնչյան սկզբունք. «Ամեն կողմից ճնշված ենք, բայց նեղ դրության մեջ չենք, շփոթության մեջ ենք, բայց անելանելի վիճակում չենք» (2 Կորնթացիներ 4։8)։

    Առաջարկ։ Եթե անընդհատ կյանքիդ վերջ դնելու մտքեր ես ունենում, պարզիր, թե ում կարող ես օգնության դիմել. գուցե զանգահարես ինքնասպանությունների կանխարգելման թեժ գիծ կամ շտապ օգնություն։ Այնտեղ աշխատող մարդիկ կարող են մասնագիտական օգնություն ցույց տալ քեզ։ Բացի այդ՝ նրանք իսկապես ցանկանում են օգնել։

  • Խոսիր մեկի հետ։ Կան մարդիկ, որոնք անհանգստանում են քեզ համար և ցանկանում են օգնել։ Ծնողներդ և ընկերներդ չեն իմանա՝ ինչերի միջով ես անցում, եթե չպատմես նրանց խնդիրներիդ մասին։

Դեռահաս աղջիկը ակնոց է դնում

Ավելի լավ տեսնելու համար որոշ մարդիկ ակնոցներ են կրում։ Նմանապես ընկերդ կարող է օգնել քեզ ավելի լավ տեսնել խնդիրը և վերագտնել ապրելու ցանկությունը։

  • Աստվածաշնչյան սկզբունք. «Իսկական ընկերը.... նեղ օրվա համար է ծնված» (Առակներ 17։17)։

    Առաջարկ։ Զրույցը կարող ես սկսել այսպես. «Վերջերս շատ բացասական բաների մասին եմ մտածում։ Ուզում եմ քեզ հետ խոսել այդ մասին»։ Կամ կարող ես ասել. «Որոշ խնդիրներ ունեմ, որոնք ինքնուրույն չեմ կարող լուծել։ Կօգնե՞ս ինձ»։

  • Բժշկի դիմիր։ Առողջական խնդիրները, ինչպիսիք են վհատությունը կամ դեպրեսիան, կարող են պատճառ դառնալ, որ մարդը կորցնի ապրելու ցանկությունը։ Սակայն ուրախալին այն է, որ այս խնդիրները անբուժելի չեն։

Հիվանդ դեռահաս աղջիկը անորոշ հայացքով նայում է։ Նա չի ուտում իր առջև դրված սնունդը

Ինչպես գրիպը կարող է պատճառ դառնալ, որ կորցնես ուտելու ցանկությունը, այնպես էլ դեպրեսիան կարող է պատճառ դառնալ, որ կորցնես ապրելու ցանկությունը։ Այնուամենայնիվ, երկու հիվանդություններն էլ բուժելի են։

  • Աստվածաշնչյան սկզբունք. «Ոչ թե առողջները բժշկի կարիք ունեն, այլ հիվանդները» (Մատթեոս 9։12)։

    Առաջարկ։ Բավականաչափ քնիր, վարժություններ արա և հետևիր առողջ սննդակարգի։ Քո առողջական վիճակը կարող է ազդել կյանքի վերաբերյալ ունեցածդ տեսակետի վրա։

  • Աղոթիր։ Աստվածաշնչում ասվում է, որ մեր Ստեղծիչը «մեր սրտերից ավելի մեծ է և ամեն բան գիտի» (1 Հովհաննես 3։20)։ Գուցե հենց այսօր աղոթես ու խոսես նրա հետ։ Դիմիր նրան իր անունով և սրտիդ եղածը պատմիր։

Մի դեռահաս աղջնակ փորձում է բարձրացնել մի մեծ արկղ

Որոշ բեռներ մենակ կրելը դժվար է։ Քո Ստեղծիչը՝ Եհովան, պատրաստ է օգնելու քեզ։

  • Աստվածաշնչյան սկզբունք. «Թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն, և Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը» (Փիլիպպեցիներ 4։6, 7)։

    Առաջարկ։ Բացի քո խնդիրների մասին պատմելուց՝ փորձիր գտնել առնվազն մեկ բան, ինչի համար կարող ես այսօր շնորհակալություն հայտնել Եհովային (Կողոսացիներ 3։15)։ Երախտագիտությունը կօգնի, որ լավատեսորեն նայես կյանքին։

Եթե մտածում ես, որ ապրելն իմաստ չունի, օգնության դիմիր։ Այդպես վարվեց հոդվածի սկզբում հիշատակված Ջոնաթանը։ Նա ասում է. «Ես շատ էի զրուցում ծնողներիս հետ, նաև բժշկի դիմեցի։ Հիմա շատ ավելի լավ եմ։ Ու թեև երբեմն տրամադրության անկումներ ու վերելքներ եմ ունենում, սակայն այլևս ինքնասպանության մասին մտքերը ինձ չեն հետապնդում»։

a Հարցումն անցկացվել է 2019 թ.-ին ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների կողմից։

Ինչ են ասում հասակակիցներդ

Ալեքսանդրա

«Մտային առողջությունը նույնքան կարևոր է, որքան ֆիզիկականը։ Դրանց տարբերությունն այն է, որ դու կարող ես տեսնել, որ որևէ մեկը կոտրել է ոտքը, սակայն զգացական ցավը միշտ չէ, որ կարող ես նկատել։ Եթե էմոցիոնալ ծանր ապրումներ ունես, խոսիր որևէ մեկի հետ։ Օգնության դիմելը նորմալ է» (Ալեքսանդրա)։

Իեն

«Երբ պատանի էի, ծնողներս օգնեցին ինձ հասկանալ, որ կյանքում չկա անլուծելի խնդիր կամ դժվարություն, որին հնարավոր չէ դիմանալ։ Վստահելի մարդիկ, իմ դեպքում՝ ծնողներս, օգնեցին ինձ, որ խնդիրներիս իրատեսորեն նայեմ» (Իեն)։

Աստվածաշնչյան համարներ, որոնք կարող են օգնել

Քեզ մոտ պահիր աստվածաշնչյան համարների ցանկ, որոնք կարող են օգտակար լինել, երբ վհատված լինես։ Ահա մի քանի առաջարկ։

Սաղմոս 34։18. «Եհովան մոտ է սրտով կոտրվածներին, և ոգով փշրվածներին փրկում է նա»։

Նշանակությունը։ Եհովան հատուկ ուշադրություն է դարձնում այն մարդկանց, որոնք մտածում են, թե չեն կարող գլուխ հանել իրենց խնդիրներից։ Նա ցանկանում է օգնել նրանց։

Սաղմոս 46։1. «Աստված մեզ համար ապաստան է և զորություն, նեղությունների մեջ՝ իսկույն հասնող օգնություն»։

Նշանակությունը։ Դու կարող ես աղոթել Եհովային, երբ վհատված լինես։ Նա պատրաստ է օգնել քեզ, որ դուրս գաս այդ իրավիճակից։

Սաղմոս 94։18, 19. «Երբ ասացի, թե՝ «ահա ոտքս տատանվելու է», քո սիրառատ բարությունը, ո՛վ Եհովա, նեցուկ եղավ ինձ։ Երբ ինձ անհանգստացնող մտքերը շատացան իմ ներսում, քո մխիթարությունները սկսեցին փաղաքշել հոգիս»։

Նշանակությունը։ Իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով Աստված կարող է մխիթարել քեզ։ Թույլ մի՛ տուր, որ օրդ անցնի առանց Աստվածաշունչ կարդալու։

Սաղմոս 139։23, 24. «Քննի՛ր ինձ, ո՛վ Աստված, և.... իմացի՛ր ինձ անհանգստացնող մտքերը։ Տե՛ս, չկա՞ արդյոք իմ մեջ մի բան, որ ինձ սխալ ճանապարհով տանի։ Հավիտենության ճանապարհով ինձ առաջնորդիր»։

Նշանակությունը։ Եհովան քեզ ավելի լավ է ճանաչում, քան դու ինքդ։ Նա կարող է օգնել, որ ազատվես բացասական մտքերից և վերագտնես ուրախությունդ։

Եսայիա 41։10. «Խուճապի մի՛ մատնվիր, որովհետև ես քո Աստվածն եմ, ես կամրացնեմ ու կօգնեմ քեզ, արդար աջովս ամուր կբռնեմ քեզ»։

Նշանակությունը։ Ինչ դժվարության էլ որ բախվես, Եհովան կտա անհրաժեշտ զորությունը, որ դիմանաս։

Ամփոփում։ Ի՞նչ անեմ, եթե այլևս չեմ ուզում ապրել

  • Սպասիր։ Վճռիր, որ էմոցիաների ազդեցության տակ չես գործի։ Քո խնդիրները հարթելու միջոցներ կան։

  • Խոսիր մեկի հետ։ Ծնողներդ և ընկերներդ չեն իմանա՝ ինչերի միջով ես անցում, եթե չպատմես նրանց այդ մասին։

  • Բժշկի դիմիր։ Ինքնասպանության մասին մտքերը կարող են նշան լինել, որ դու դեպրեսիայի մեջ ես։ Այդ հիվանդությունը անբուժելի չէ։

  • Աղոթիր Աստծուն և պատմիր, թե ինչ ես զգում։ Նա քեզ ավելի լավ է ճանաչում, քան դու ինքդ, և ցանկանում է օգնել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը