sinceLF/E+ via Getty Images
ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ
Ո՞վ կփրկի խաղաղ բնակչությանը։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
ՄԱԿ-ի կողմից հրապարակվել են հետևյալ տվյալները.
2023 թ. հոկտեմբերի 7-23-ը Գազա-Իսրայել հակամարտության հետևանքով կան ավելի քան 6 400 զոհեր և 15 200 վիրավորներ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ Բացի այդ՝ հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել տեղահան լինել։
2023 թ. սեպտեմբերի 24-ի դրությամբ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի պատճառով Ուկրաինայի քաղաքացիական բնակչության շրջանում 9 701 մարդ է զոհվել, 17 748-ն էլ վիրավորվել է։
Աստվածաշունչը ի՞նչ հույս է տալիս նրանց, ովքեր տառապում են պատերազմների պատճառով։
Հույսի հիմք
Աստվածաշնչում կանխագուշակված է, որ Աստված «կդադարեցնի պատերազմները մինչև երկրի ծայրերը» (Սաղմոս 46։9)։ Նրա երկնային կառավարությունը՝ Թագավորությունը, կփոխարինի մարդկային բոլոր կառավարություններին (Դանիել 2։44)։ Այն թեթևացում կբերի մարդկությանը։
Ուշադրություն դարձրեք, թե Հիսուս Քրիստոսը՝ Աստծու Թագավորության Թագավորը, ինչ բարեփոխումներ կանի.
«Նա կփրկի աղքատին, որն օգնության է կանչում, նաև ընկճվածին և օգնական չունեցողին։ Նա կխղճա աղքատին ու խեղճին և աղքատների հոգին կփրկի։ Կեղեքումից և բռնությունից կազատի նրանց հոգին» (Սաղմոս 72։12-14)։
Իր Թագավորության միջոցով Աստված լիովին կչեզոքացնի պատերազմների և բռնության բերած ցավն ու տառապանքը.
«Նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան» (Հայտնություն 21։4)։
Շուտով Աստծու Թագավորությունը մեծ բարեփոխումներ կանի ողջ երկրի վրա։ Ինչպես կանխագուշակված է Աստվածաշնչում, այսօր մենք շարունակ «պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր» ենք լսում (Մատթեոս 24։6)։ Այս և այլ իրադարձությունները մատնանշում են, որ ապրում ենք մարդկային իշխանության «վերջին օրերում» (2 Տիմոթեոս 3։1)։