Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwyp հոդված 9
  • Ինչպե՞ս պայքարել սեռական ոտնձգության դեմ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս պայքարել սեռական ոտնձգության դեմ
  • Երիտասարդները հարցնում են
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ է սեռական ոտնձգությունը
  • Ի՞նչ անեմ, եթե սեռական ոտնձգության եմ ենթարկվում
  • Ի՞նչ կանեմ
  • Ինչպե՞ս պաշտպանվեմ սեռական ոտնձգությունից
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ի՞նչ պետք է իմանամ սեռական բռնության մասին
    Երիտասարդներին հետաքրքրող 10 հարցերի պատասխանները
  • Ինչպե՞ս ինձ պաշտպանեմ դպրոցում
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Բովանդակություն
    2013 Արթնացե՛ք
Ավելին
Երիտասարդները հարցնում են
ijwyp հոդված 9

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչպե՞ս պայքարել սեռական ոտնձգության դեմ

  • Ի՞նչ է սեռական ոտնձգությունը

  • Ի՞նչ անեմ, եթե սեռական ոտնձգության եմ ենթարկվում

  • Ի՞նչ կանեմ, եթե այդ իրավիճակում հայտնվեմ

Ի՞նչ է սեռական ոտնձգությունը

Սեռական ոտնձգությունը ներառում է անցանկալի սեռական վարքագիծ, այդ թվում հպում կամ նույնիսկ սեռական բնույթի ակնարկ։ Բայց երբեմն կարող է դժվար լինել տեսնել տարբերությունը սիրախաղի, ֆլիրտի և սեռական ոտնձգության միջև։

Դու գիտե՞ս, թե ինչ տարբերություն կա դրանց միջև։ Արա սեռական ոտնձգության վերաբերյալ մեր հարցախաղը՝ տեսնելու տարբերությունը։

Ցավալի է, բայց սեռական ոտնձգությունը չի ավարտվում միայն դպրոցով։ Սակայն եթե դու զարգացնես վստահություն և հմտություններ, դու հիմա արդեն կարող ես պայքարել սեռական ոտնձգության դեմ, ինչպես նաև պատրաստված կլինես պայքարելու դրա դեմ աշխատավայրում։ Դու նաև կարող ես նպաստել, որ այդ անհատը ցավ չպատճառի ուրիշներին։

Օլիվիա

«Դու պետք է պաշտպանես քեզ։ Մարդիկ սովորաբար կանգ չեն առնում, մինչև նրանց պարզ չեն ասում այդ մասին։ Պարզապես ոտքի կանգնիր և ասա՝ ոչ։ Եթե դա չի օգնում, այդ մասին պատմիր որևէ մեկին»։

Թանիշա

«Մի՛ ծիծաղիր սեքսի մասին կատակների վրա և մի՛ խոսիր այդ թեմաներով։ Եթե շփվում ես այնպիսի մարդկանց հետ, ովքեր սիրում են հակառակ սեռի ուշադրության կենտրոնում լինել, մարդիկ կմտածեն, որ դու էլ ես ուզում լինել ուշադրության կենտրոնում»։

Ի՞նչ անեմ, եթե սեռական ոտնձգության եմ ենթարկվում

Սեռական ոտնձգության դեմ պայքարելու համար նախ պետք է իմանաս, թե ինչ է դա և ինչպես արձագանքես։ Նկատի առ երեք իրավիճակ և մտածիր, թե ինչ կանես յուրաքանչյուր իրավիճակում։

ԻՐԱՎԻՃԱԿ։

«Աշխատավայրում որոշ տղաներ, որոնք ինձանից ավելի մեծ էին, անընդհատ ասում էին, որ ես գեղեցիկ եմ և կուզեին, որ իրենք 30 տարով երիտասարդ լինեին։ Նրանցից մեկը մի անգամ հետևիցս եկավ և հոտ քաշեց մազերիցս» (Տաբիթա, 20 տարեկան)։

Տաբիթան կարող էր մտածել. «Եթե ուղղակի արհամարհեմ նրան, գուցե նա կանգ առնի»։

Ինչու դա թերևս չօգնի։ Մասնագետներն ասում են, որ երբ զոհը արհամարհում է սեռական ոտնձգությունը, հաճախ դա շարունակվում է, և իրավիճակն ավելի է վատանում։

Փորձիր հետևյալը։ Հանգիստ, բայց հստակ ասա այդ անհատին, որ դու չես հանդուրժում նրա ասածներն ու արածները։ «Երբ որևէ մեկը դիպչում է ինձ անպատշաճ կերպով,— ասում է 22 տարեկան Թարնը,— ես շրջվում եմ և ասում, այլևս երբեք ինձ չդիպչես։ Սովորաբար դա տղաներին զարմացնում է»։ Եթե այդ անհատը շարունակում է իր վարքագիծը, եղիր հաստատակամ և մի՛ հանձնվիր։ Իսկ բարձր բարոյական չափանիշների մասին Աստվածաշունչը հետևյալ խորհուրդն է տալիս. «Եղիր հաստատակամ, հասուն և վստահ» (Կողոսացիներ 4։12, The New Testament in Contemporary Language)։

Իսկ ինչպես վարվել, երբ այդ անհատը սպառնում է քեզ։ Այդ դեպքում մի՛ հակառակվիր նրան։ Հնարավորինս արագ դուրս արի ստեղծված իրավիճակից և օգնության համար դիմիր վստահելի հասուն մարդու։

ԻՐԱՎԻՃԱԿ։

«Երբ վեցերորդ դասարանում էի, երկու աղջիկ հանկարծակի բռնեցին ինձ միջանցքում։ Նրանցից մեկը լեզբուհի էր և ուզում էր, որ իր հետ լինեի։ Չնայած ես մերժեցի, նրանք ամեն օր շարունակում էին հետապնդել ինձ դասամիջոցներին։ Մի անգամ ինձ պատին դեմ տվեցին» (Վիկտորիա,18)։

Վիկտորիան կարող էր մտածել. «Եթե որևէ մեկին ասեմ այդ մասին, ինձ թույլ մարդու տեղ կդնեն, և գուցե ոչ ոք էլ չհավատա ինձ»։

Ինչու դա թերևս չօգնի։ Եթե վարանես ինչ-որ մեկին պատմել դա, այդ անհատը կշարունակի իր վարքագիծը և գուցե ուրիշներին էլ վնասի (Ժողովող 8։11)։

Փորձիր հետևյալը։ Օգնություն խնդրիր։ Ծնողներդ և ուսուցիչներդ կարող են քեզ աջակցել այդ հարցում։ Իսկ ի՞նչ անել, եթե նրանք լուրջ չընդունեն քո ասածները։ Ամեն անգամ, երբ քո հանդեպ ոտնձգություն են անում, գրի առ մանրամասները։ Նշիր օրը, ժամը, դեպքի վայր և թե ինչ է ասել նա։ Հետո մի օրինակ տուր ծնողիդ կամ ուսուցչիդ։ Շատ մարդիկ ավելի լրջորեն են մոտենում գրավոր, քան բանավոր խոսքին։

ԻՐԱՎԻՃԱԿ։

«Ես իսկապես վախենում էի ռեգբիի թիմից մի տղայից։ Նա համարյա երկու մետր էր, իսկ քաշը՝ 135 կիլոգրամ։ Նա իր գլուխը մտցրել էր, որ պետք է «տիրանա ինձ»։ Մի ամբողջ տարի՝ գրեթե ամեն օր, այդ տղան անհանգստացնում էր ինձ։ Մի օր դասարանում մենակ էինք, ու նա սկսեց մոտենալ ինձ։ Ես ցատկեցի ու վազեցի դեպի դուռը» (Ջուլետա, 18 տարեկան)։

Ջուլետան կարող էր մտածել. «Դե, տղաներն այդպիսին են»։

Ինչու դա թերևս չօգնի. քո հանդեպ սեռական ոտնձգություն կատարողը դժվար թե փոխի իր վարքագիծը, եթե բոլորը մտածեն, որ դա ընդունելի է։

Փոխարենը փորձիր հետևյալը. դիմադրիր «կատակի տալու» գայթակղությանը կամ ժպիտով արձագանքելուն։ Ընդհակառակը՝ համոզվիր, որ քո արձագանքը, այդ թվում դեմքիդ արտահայտությունը պարզ ասում են այդ մարդուն, թե դու ինչն ես հանդուրժելը և ինչը՝ ոչ։

Ի՞նչ կանեմ

ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 1։

«Ես ընդհանրապես չեմ սիրում կոպիտ լինել մարդկանց հանդեպ։ Եվ նույնիսկ երբ տղաները նեղում էին ինձ, ասում էի նրանց, որ դադարեն այդպես վարվելուց, բայց հաստատակամորեն չէի ասում, հաճախ ժպտում էին նրանց հետ խոսելիս։ Իսկ նրանք կարծում էին, թե ես ֆլիրտ եմ անում» (Տաբիթա)։

  • Տաբիթայի փոխարեն՝ դո՞ւ ինչպես կվարվեիր այդ տղաների հետ։ Ինչո՞ւ։

  • Սեռական ոտնձգություն կատարողը ինչո՞ւ գուցե մտածի, որ դու ֆլիրտ են անում իր հետ։

ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 2։

«Ամեն ինչ սկսվեց ֆիզկուլտուրայի դասին. մի քանի տղաներ անբարո բաներ ասացին։ Մի քանի շաբաթ շարունակ անտեսում էի նրանց ասածները, բայց գնալով իրավիճակը վատանում էր։ Հետո տղաները սկսեցին կողքս նստել ու գրկել ինձ։ Ես հրում էի նրանց, բայց նրանք շարունակում էին։ Հետո տղաներից մեկը մի թուղթ տվեց ինձ, որում նսեմացնող բաներ էին գրված։ Ես այն տվեցի իմ ուսուցչին։ Տղային հեռացրին դպրոցից։ Ես հասկացա, որ հենց սկզբից պետք է գնացած լինեի ուսուցչի մոտ» (Սաբինա)։

  • Քո կարծիքով՝ ինչո՞ւ Սաբինան ավելի շուտ չգնաց ուսուցչի մոտ։ Կարծում ես, որ նա ճի՞շտ որոշում կայացրեց։ Ինչո՞ւ այո կամ ինչո՞ւ ոչ։

ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 3։

«Եղբորս՝ Գրեգին, լոգարանում մի տղա մոտեցավ։ Նա շատ մոտ կանգնեց նրան ու ասաց. «Համբուրիր ինձ»։ Գրեգն ասաց՝ ոչ, բայց տղան չհեռացավ։ Եղբայրս ստիպված էր մի կողմ հրել այդ տղային» (Սյուզան)։

  • Քո կարծիքով՝ Գրեգը սեռական ոտնձգության զո՞հ էր։ Ինչո՞ւ կամ ինչո՞ւ ոչ։

  • Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ որոշ տղաներ չեն ուզում խոսել այն մասին, որ ուրիշ տղաներ սեռական ոտնձգություն են կատարել իրենց հանդեպ։

  • Համաձա՞յն ես տվյալ իրավիճակում Գրեգի վարվելակերպի հետ։ Իսկ դու ինչպե՞ս կվարվեիր։

Սեռական ոտնձգության վերաբերյալ հարցախաղ

«Դպրոցի մեջտեղում տղաները քաշում էին իմ կրծկալից ու ստորացուցիչ խոսքեր ասում, օրինակ՝ թե ինչքան ավելի լավ կզգայի, եթե սեքսով զբաղվեի նրանց հետ» (Կորետա)։

Քո կարծիքով՝ այդ տղաները

  1. Ա Սիրախա՞ղ էին անում

  2. Բ Ֆլի՞րտ էին անում

  3. Գ Սեռական ոտնձգությո՞ւն էին անում

«Ավտոբուսում մի տղա սկսեց զզվելի բաներ ասել ինձ ու ձեռք գցել։ Ես ուժգին մի կողմ հրեցի նրա ձեռքը և ասացի, որ տեղը փոխի։ Նա այնպես նայեց ինձ, ասես ես խելագարի մեկն էի» (Քենդիս)։

Քո կարծիքով՝ այդ տղան ի՞նչ էր անում Քենդիսի հետ

  1. Ա Սիրախա՞ղ

  2. Բ Ֆլի՞րտ

  3. Գ Սեռական ոտնձգությո՞ւն

«Անցած տարի մի տղա անընդհատ ասում էր ինձ, որ ես նրա դուրը գալիս եմ, և ուզում էր հետս ընկերություն անել, թեև ես միշտ պատասխանում էի՝ ոչ։ Երբեմն նա շոյում էր ձեռքս։ Ես ասում էի նրան, որ դադարի այդպես անելուց, բայց նա շարունակում էր։ Մի օր, երբ կոշիկիս կապերն էի կապում, նա թեթևակի դիպավ հետույքիս» (Բեթանի)։

Ըստ քեզ՝ այդ տղան

  1. Ա Սիրախա՞ղ էր անում

  2. Բ Ֆլի՞րտ էր անում

  3. Գ Սեռական ոտնձգությո՞ւն էր անում Բեթանիի հանդեպ

Երեք հարցերի ճիշտ պատասխանն է՝ Գ տարբերակը։

Ինչո՞վ է սեռական ոտնձգությունը տարբերվում ֆլիրտից ու սիրախաղից։ Եվա անունով մի աղջիկ ասում է. «Սեռական ոտնձգությունը միակողմանի է։ Այն շարունակվում է, նույնիսկ երբ այդ անհատին ասում ես, որ կանգ առնի»։ Սեռական ոտնձգությունը լուրջ բան է։ Այն ոչ միայն կարող է ազդել քո գնահատականների ու առողջության վրա, բայց նաև տանել սեռական բռնության։

Ավելին իմացիր։ Տե՛ս գլուխ 32, «Ինչպե՞ս պաշտպանվեմ սեռական բռնությունից», «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի 1-ին հատորը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը