Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwbq հոդված 143
  • Ծխելը մե՞ղք է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ծխելը մե՞ղք է
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի պատասխանը
  • Աստվածաշունչը որևէ բան ասո՞ւմ է մարիխուանա կամ այլ թմրադեղեր հաճույքի համար օգտագործելու մասին
  • Ի՞նչ պետք է իմանամ ծխելու մասին
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
  • Ի՞նչ տեսակետ ունի Աստված ծխախոտի գործածության վերաբերյալ
    2012 Դիտարան
  • Ո՞րն է Աստծու տեսակետը ծխելու վերաբերյալ
    2014 Դիտարան
  • Պատրաստ եղեք դժվարություններին
    2010 Արթնացե՛ք
Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
ijwbq հոդված 143
Մի մարդ սիգարետ է ծխում

Ծխելը մե՞ղք է

Աստվածաշնչի պատասխանը

Աստվածաշունչը չի նշում ծխելուa կամ ծխախոտի գործածության այլ ձևերի մասին։ Սակայն այն պարունակում է սկզբունքներ, որոնք ցույց են տալիս, որ Աստված հավանություն չի տալիս անառողջ և անմաքուր սովորություններին և ծխելը մեղք է համարում։

  • Կյանքի հանդեպ հարգանք։ «Աստված.... ինքն է բոլոր մարդկանց տալիս կյանք, շունչ» (Գործեր 17։24, 25)։ Քանի որ կյանքը Աստծու տված պարգևն է, մենք պետք է հեռու մնանք այնպիսի բաներից, որոնք կկարճացնեն այն, այդ թվում՝ ծխելուց։ Ողջ աշխարհում ծխելը կանխելի մահվան հիմնական պատճառներից մեկն է։

  • Մերձավորի հանդեպ սեր։ «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես» (Մատթեոս 22։39)։ Ուրիշների շրջապատում ծխելը սիրո արտահայտում չէ։ Նրանք, ովքեր կանոնավորաբար շնչում են ծխախոտի ծուխը, այսինքն՝ պասիվ ծխողներ են, մեծ հավանականություն կա, որ ձեռք կբերեն այն հիվանդություններից մի քանիսը, որոնցով տառապում են ծխող մարդիկ։

  • Սուրբ լինելու անհրաժեշտություն։ «Ձեր մարմինները ներկայացրեք որպես զոհ՝ կենդանի, սուրբ և Աստծուն ընդունելի» (Հռոմեացիներ 12։1)։ «Եկեք մաքրենք մեզ մարմնի և ոգու ամեն պղծությունից և սրբությունը կատարելագործենք Աստծու հանդեպ վախով» (2 Կորնթացիներ 7։1)։ Ծխելը անբնական բան է և անհամատեղելի է սուրբ, այսինքն՝ մաքուր, անբիծ լինելու հետ, քանի որ ծխող մարդիկ գիտակցաբար տոքսիններ են կլանում, որոնք շատ վնասակար են իրենց օրգանիզմի համար։

Աստվածաշունչը որևէ բան ասո՞ւմ է մարիխուանա կամ այլ թմրադեղեր հաճույքի համար օգտագործելու մասին

Աստվածաշնչում չի նշվում մարիխուանայի (նաև հայտնի է որպես խոտ կամ կանեփ) կամ այլ թմրադեղերի մասին։ Բայց այնտեղ կան սկզբունքներ, որոնք բացառում են հաճույքի համար կախվածություն առաջացնող այդպիսի նյութերի օգտագործումը։ Ի հավելումն այդ սկզբունքների՝ հարկավոր է հաշվի առնել նաև հետևյալը։

  • Միտքը կառավարելու անհրաժեշտություն։ «Սիրի՛ր քո Աստված Եհովային.... քո ամբողջ մտքով» (Մատթեոս 22։37, 38)։ «Ամեն ինչում զգոն եղեք» (1 Պետրոս 1։13)։ Մարդը չի կարող լիովին կառավարել իր միտքը, եթե թմրադեղեր է օգտագործում։ Շատերը նույնիսկ կախվածություն են ձեռք բերում դրանցից։ Նրանց միտքը կենտրոնացած է թմրադեղեր հայթայթելու և օգտագործելու վրա և ոչ թե կերտիչ բաների (Փիլիպպեցիներ 4։8)։

  • Հնազանդություն օրենքներին։ «Հնազանդվեք կառավարություններին ու իշխանություններին» (Տիտոս 3։1)։ Շատ երկրներում օրենքով խիստ վերահսկվում է որոշ թմրադեղերի գործածությունը։ Եթե ցանկանում ենք հաճեցնել Աստծուն, պետք է հնազանդվենք իշխանություններին (Հռոմեացիներ 13։1)։

Ծխախոտը և ձեր առողջությունը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ ծխախոտի օգտագործման պատճառով առաջացած հիվանդությունների հետևանքով ամեն տարի մոտ վեց միլիոն մարդ է մահանում, ներառյալ 600 000 պասիվ ծխողներ։ Նկատի առեք, թե ինչպես է ծխախոտն ազդում ծխող մարդկանց և նրանց շրջապատում եղողների վրա։

Քաղցկեղ։ Ծխախոտի ծուխը պարունակում է ավելի քան 50 քաղցկեղածին քիմիական նյութեր։ «Բրիտանական հանրագիտարանում» նշվում է, որ «90 տոկոս թոքերի քաղցկեղի պատճառը» ծխախոտի ծուխն է (Encyclopædia Britannica)։ Ծխախոտի ծուխը կարող է նաև այլ օրգանների քաղցկեղ առաջացնել, այդ թվում՝ բերանի խոռոչի, շնչափողի, կերակրափողի, կոկորդի, խռչակի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի և միզապարկի։

Շնչառական հիվանդություններ։ Ծխախոտի ծուխը մեծացնում է շնչառական հիվանդություններով, օրինակ՝ թոքաբորբով և հարբուխով հիվանդանալու հավանականությունը։ Այն երեխաները, ովքեր կանոնավորաբար շնչում են ծխախոտի ծուխը, ավելի հակված են տառապելու ասթմայով, քրոնիկ հազով, թոքերի թերաճումով և դրանց ֆունկցիայի խանգարումով։

Սրտի հիվանդություններ։ Ավելի մեծ է վտանգը, որ ծխող մարդիկ կաթված ստանան կամ սրտի հիվանդություններ ձեռք բերեն։ Ծխախոտի ծխի մեջ եղող ածխածնի օքսիդը թոքերից հեշտությամբ թափանցում է արյան մեջ, որտեղից և դուրս է մղում թթվածինը։ Արյան մեջ քիչ քանակությամբ թթվածնի առկայության դեպքում սիրտը պետք է ավելի արագ աշխատի, որպեսզի թթվածին մատակարարի օրգանիզմին։

Հղիության վրա թողած ազդեցությունը։ Մեծ վտանգ կա, որ հղիության ընթացքում ծխող կանանց երեխաները կծնվեն վաղաժամ, փոքր քաշով կամ այնպիսի բնածին արատներով, ինչպիսին է, օրինակ, շրթունքի ճեղքվածքը։ Այդպիսի մանուկները կարող են ձեռք բերել շնչառական խնդիրներ կամ ունենալ նորածինների հանկարծակի մահվան համախտանիշ։

a Խոսքն այստեղ ծխախոտի գլանակի, սիգարի, ծխամորճի, նարգիլեի միջոցով ծուխը գիտակցաբար ներս քաշելու մասին է։ Սակայն քննարկվող սկզբունքները հավասարապես վերաբերում են այն ծխախոտին, որը ծամում են կամ քաշում քթանցքները, էլեկտրոնային ծխախոտին, որը պարունակում է նիկոտին, և ծխախոտի այլ արտադրանքներին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը