Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwyp հոդված 81
  • Ի՞նչ անեմ, եթե ձանձրանում եմ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ անեմ, եթե ձանձրանում եմ
  • Երիտասարդները հարցնում են
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչ պետք է իմանաս
  • Ինչ կարող ես անել
  • Ի՞նչ անեմ, եթե երեխաս ձանձրանում է
    Աջակցություն ընտանիքին
  • Արդյո՞ք հավիտենական կյանքը դրախտում ձանձրալի կլինի
    2011 Դիտարան
  • Ինչպե՞ս բավականություն ստանամ Աստվածաշնչի ուսումնասիրությունից
    2012 Արթնացե՛ք
  • Ցանկանո՞ւմ եք ապրել հավիտյան
    2004 Դիտարան
Երիտասարդները հարցնում են
ijwyp հոդված 81
Պատանին շատ էլեկտրոնային սարքավորումներ ունի, բայց պառկել է իր մահճակալին և առաստաղին է նայում

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ի՞նչ անեմ, եթե ձանձրանում եմ

Որոշ մարդկանց համար չկա ավելի վատ բան, քան անձրևոտ օրը տանը մնալ և ոչինչ չանել ու ոչ մի տեղ չգնալ։ Ռոբերտ անունով մի երիտասարդ ասում է. «Այդ ժամանակ ես պարզապես նստում եմ ու չգիտեմ, թե ինչ անեմ»։

Երբևէ նման զգացում ունեցե՞լ ես։ Եթե այո, այս հոդվածը կարող է օգնել քեզ։

  • Ինչ պետք է իմանաս

  • Ինչ կարող ես անել

  • Ինչ են ասում հասակակիցներդ

Ինչ պետք է իմանաս

  • Տեխնիկայից օգտվելը ելք չէ

    Համացանցում թափառելը կարող է ժամանակ անցկացնելու միջոց լինել, բայց այն կարող է նաև սպանել քո ստեղծագործական միտքը և այդպիսով նպաստել ձանձրույթին։ «Հանկարծ գիտակցում ես, որ անիմաստ նայում ես էկրանին ու ոչ մի բանի մասին չես մտածում»,— ասում է 21-ամյա Ջերեմին։

    Ելենա անունով մի երիտասարդ կին համաձայն է այս խոսքերին։ Նա ասում է. «Տեխնիկայի միջոցով միայն սահմանափակ թվով բաներ կարող ես անել։ Այն շեղում է քեզ իրականությունից։ Այդ պատճառով, երբ սարքդ մի կողմ ես դնում, կյանքը ավելի ձանձրալի է դառնում քեզ համար»։

  • Քո տրամադրվածությունից շատ բան է կախված

    Չձանձրանալու համար արդյո՞ք ընդամենը շատ բան պետք է ունենաս անելու։ Հիմնականում դա կախված է նրանից, թե որքան է քեզ հետաքրքրում այն, ինչ անում ես։ Օրինակ՝ Քերըն անունով մի երիտասարդ կին հիշում է. «Դպրոցը շատ ձանձրալի էր ինձ համար, չնայած որ ամբողջ օրը ինչ-որ բան ունեի անելու։ Պետք է ամբողջությամբ կլանված լինես քո դասերով, որպեսզի չձանձրանաս»։

Գիտեի՞ր արդյոք։ «Անելու բան չունենալը» ոչ թե խոչընդոտ է, այլ հնարավորություն։ Դա բերրի հող է, որում կարող է ստեղծագործական միտք «աճել»։

Ծաղկամանի մեջ տնկված բույսի վրա աճում են կիթառ, գրիչ, թուղթ և ներկապնակ

Քո ձեռքում ժամանակը բերրի հող է, որում կարող է «աճել» ստեղծագործական միտքդ

Ինչ կարող ես անել

Ընդլայնիր մտահորիզոնդ։ Նոր ընկերներ ձեռք բեր։ Նոր հոբբի ունեցիր։ Նոր բաներ ուսումնասիրիր։ Քիչ հավանական է, որ տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդիկ մենակ մնալը ձանձրալի համարեն, և ավելի քիչ հավանական է, որ ձանձրալի լինեն ուրիշների համար։

Աստվածաշնչյան սկզբունք. «Ինչ որ ձեռքդ գտնի անելու, ամբողջ ուժովդ արա» (Ժողովող 9։10)։

«Վերջերս սկսեցի մանդարինյան չինարեն սովորել և ամեն օր սովորածս կիրառելով՝ հասկացա, որ հենց դա էր ինձ պետք։ Ինձ դուր է գալիս նպատակ ունենալը և այդ ուղղությամբ աշխատելը։ Դա իմ միտքը զբաղված է պահում և օգնում է ժամանակը արդյունավետ օգտագործելու» (Մելինդա)։

Կենտրոնացիր նպատակիդ վրա։ Եթե քո արածի մեջ նպատակ տեսնես, հետաքրքրությունդ կմեծանա։ Նույնիսկ դպրոցական դասերդ այդքան էլ ձանձրալի չեն լինի, եթե դրանցում նպատակ տեսնես։

Աստվածաշնչյան սկզբունք. «Մարդու համար բացի.... իր տքնաջան աշխատանքով իր հոգուն հաճույք պատճառելուց, ավելի լավ բան չկա» (Ժողովող 2։24)։

«Ուսումնական տարվա վերջում օրը ութ ժամ էի սովորում, քանի որ պետք է հասցնեի սովորել բաց թողածս։ Գուցե հարցնեք՝ ձանձրալի չէ՞ր։ Ո՛չ, որովհետև վճռել էի հասնել նպատակիս։ Ես կենտրոնացա վերջնական արդյունքի՝ ավարտելու վրա, և դա մղիչ ուժ էր ինձ համար» (Հաննա)։

Ընդունիր այն, ինչը չես կարող փոխել։ Նույնիսկ ամենաոգևորիչ նպատակները ինչ-որ բանում միօրինակություն կունենան։ Անգամ լավագույն ընկերները երբեմն չեղյալ կանեն ծրագրերը, և քեզ այլևս բան չի մնա անելու։ Քո հանգամանքների զոհը դառնալու և բացասական զգացմունքներին տրվելու փոխարեն՝ փորձիր դրական մտավիճակ ունենալ։

Աստվածաշնչյան սկզբունք. «Ուրախ սիրտ ունեցողը միշտ խնջույքի մեջ է» (Առակներ 15։15)։

«Ընկերուհիներիցս մեկն ինձ ասաց, որ սովորեմ վայելել այն ժամանակը, երբ մենակ եմ։ Նա նշեց, որ յուրաքանչյուր մարդու համար շատ կարևոր է սովորել ուրիշների հետ անցկացրած ժամանակը հավասարակշռել այն ժամանակի հետ, երբ ինքը մենակ է» (Այվի)։

Ինչ են ասում հասակակիցներդ

Հաննա

«Առաջ ես նախանձում էի այն մարդկանց, ովքեր, թվում էր, թե հետաքրքիր կյանքով են ապրում։ Հետո հասկացա, որ նրանք պարզապես սովորական մարդիկ են, որոնք զբաղմունք ունեն։ Ուստի ես էլ որոշեցի ինչ-որ բանով զբաղվել։ Սկսեցի տարբեր հոբբիներով զբաղվել և հետաքրքիր նյութեր հետազոտել։ Երբ ընդլայնում ես աշխարհի մասին գիտելիքներդ, այն ավելի է հիացնում քեզ, և ձանձրույթը վերանում է» (Հաննա)։

Քեյլեբ

«Վաղ դեռահասության տարիքում ձանձրույթը փորձում էի սպանել՝ տեսախաղեր խաղալով։ Սակայն, երբ մեծացա, հասկացա, որ տեսախաղերը իրականում կարող են հակառակ ազդեցություն ունենալ։ Դրանք քեզ զբաղեցնում են, բայց երբ ավարտում ես խաղը, նորից կոտրած տաշտակի առաջ ես կանգնում։ Ես ավելի լավ միջոց գտա ժամանակս օգտագործելու համար» (Քեյլեբ)։

Միքայելա

«Ինձ թվում էր, որ օրերը ձանձրալի են ու չեն անցնում։ Բայց ի վերջո հասկացա, որ եթե ուզում եմ՝ մարդիկ խնդրեն ինձ իրենց հետ ժամանակ անցկացնել, ես նույնը պետք է անեմ։ Սկսեցի այդպես վարվել, և դա ինձ շատ օգնեց։ Հիմա ես իսկապես գնահատում եմ «ձանձրույթի» այդ պահերը, քանի որ դրանք շատ հազվադեպ են լինում» (Միքայելա)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը