Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwyp հոդված 82
  • Ինչպե՞ս կարող եմ տնօրինել ժամանակս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս կարող եմ տնօրինել ժամանակս
  • Երիտասարդները հարցնում են
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՞ւ է հարկավոր տնօրինել ժամանակը
  • Ինչ կարող ես անել
  • Ինչպե՞ս տնօրինեմ ժամանակս
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
  • Ինչպե՞ս չհետաձգեմ գործերս
    Երիտասարդները հարցնում են
  • Ինչպե՞ս հաղթահարեմ սթրեսը
    2012 Արթնացե՛ք
  • Ինչպե՞ս կարող եմ հեռավար ուսուցումս արդյունավետ դարձնել
    Երիտասարդները հարցնում են
Ավելին
Երիտասարդները հարցնում են
ijwyp հոդված 82
Պատանին սրտնեղած է այն բանից, թե ինչպես է անցկացրել իր ժամանակը նախքան տնային աշխատանքներն անելը՝ ֆուտբոլ է խաղացել և հեռուստացույց է դիտել

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչպե՞ս կարող եմ տնօրինել ժամանակս

  • Ինչո՞ւ է հարկավոր տնօրինել ժամանակը

  • Ինչ կարող ես անել

  • Ինչ են ասում հասակակիցներդ

Ինչո՞ւ է հարկավոր տնօրինել ժամանակը

  • Ժամանակը նման է փողի։ Եթե այն ծախսես ոչ կարևոր բաների վրա, ապա երբ իսկապես դրա կարիքն ունենաս, գրպաններդ դատարկ կլինեն։ Մյուս կողմից՝ եթե ժամանակի «բյուջե կազմես», «կկուտակես» այն և կկարողանաս անել քո ուզածը։

    Աստվածաշնչյան սկզբունք. «Ծույլը ցանկանում է, բայց նրա հոգին ոչինչ չունի, սակայն ժրաջանների հոգին կպարարտանա» (Առակներ 13։4)։

    Ամփոփում։ Ժամանակդ պլանավորելով՝ ոչ թե ավելի քիչ, այլ, ընդհակառակը, ավելի շատ ազատություն կունենաս։

  • Ժամանակը տնօրինելը արժեքավոր հմտություն է, որը պետք կգա քեզ ավելի մեծ տարիքում։ Ո՞վ գիտի, հետագայում գուցե հենց դա օգնի քեզ չկորցնելու աշխատանքդ։ Մտածիր. եթե դու գործատեր լինեիր, ո՞ւմ կպահեիր՝ ճշտապա՞հ աշխատողին, թե՞ նրան, ով միշտ ուշանում է աշխատանքից։

    Աստվածաշնչյան սկզբունք. «Քչի մեջ հավատարիմը շատի մեջ էլ է հավատարիմ» (Ղուկաս 16։10)։

    Ամփոփում։ Այն, թե ինչպես ես տնօրինում ժամանակը, շատ բան է ասում քո մասին։

Ինչ խոսք, ժամանակը տնօրինելը հեշտ չէ։ Քննենք դրան խոչընդոտող մի քանի գործոններ։

Խոչընդոտ 1: Ընկերներ

«Երբ ընկերներս ինձ զբոսնելու են կանչում, գրեթե միշտ համաձայնվում եմ, նույնիսկ եթե շատ գործ ունեմ անելու։ Ինքս ինձ հանգստացնում եմ՝ մտածելով. «Կգամ տուն և արագ կվերջացնեմ գործերս»։ Բայց դա միշտ չէ, որ գործում է, և, ի վերջո, ամեն ինչ շատ վատ է ավարտվում» (Սինտիա)։

Խոչընդոտ 2: Ուշադրությունը շեղող բաներ

«Հեռուստացույցը նման է փոշեկուլի։ Այն կլանում է քեզ իր շոուներով և ֆիլմերով, որոնց դիմադրելը շատ դժվար է» (Այվի)։

«Ես կարող եմ ժամեր շարունակ պոկ չգալ իմ պլանշետից։ Ամոթ է ասել, բայց երբեմն կտրվում եմ դրանից միայն այն ժամանակ, երբ մարտկոցը նստում է» (Մարի)։

Խոչընդոտ 3: Հետաձգելու սովորություն

«Ես մինչև վերջին րոպեն հետաձգում եմ դասերս և մյուս բաները, որ պետք է անեմ։ Ժամանակս վատնում եմ հիմարությունների վրա և տեղից շարժվում եմ միայն այն ժամանակ, երբ ժամկետները սեղմում են։ Ես հաստատ չեմ փայլում ժամանակս պլանավորելու հարցում» (Բեթ)։

Պատանին ուրախ է, քանի որ ճիշտ է տնօրինել իր ժամանակը. առաջին հերթին նա ընթերցանություն է արել, հետո կատարել է իր տնային աշխատանքները և դեռ ժամանակ ունի ֆուտբոլ խաղալու

Ժամանակդ պլանավորելով՝ ոչ թե ավելի քիչ, այլ, ընդհակառակը, ավելի շատ ազատություն կունենաս

Ինչ կարող ես անել

  1. Կարևոր գործերի ցուցակ կազմիր։ Նշիր, թե մեկ շաբաթվա ընթացքում ինչ պետք է անես։ Այդ ցուցակում ընդգրկիր տանը ունեցած պարտականություններդ և դասերդ։ Գրիր, թե քեզնից ինչքան ժամանակ կպահանջվի հանձնարարություններիցդ յուրաքանչյուրը ավարտին հասցնելու համար։

    Աստվածաշնչյան սկզբունք. «Հավաստիացեք, թե ինչն է ավելի կարևոր» (Փիլիպպեցիներ 1։10)։

  2. Ցուցակ կազմիր՝ գրի առնելով, թե ինչ կուզեիր անել ազատ ժամանակ։ Դրա մեջ ընդգրկիր, օրինակ, սոցիալական ցանցերից օգտվելը և հեռուստացույց դիտելը։ Նշիր, թե շաբաթվա ընթացքում սովորաբար քանի ժամ ես ծախսում այդ զբաղմունքներից յուրաքանչյուրի վրա։

    Աստվածաշնչյան սկզբունք. «Իմաստությամբ վարվեք.... ձեզ համար գնելով հարմար ժամանակը» (Կողոսացիներ 4։5)։

  3. Գրաֆիկ կազմիր։ Վերանայիր քո կազմած երկու ցուցակները և մտածիր, թե արդյոք կհասցնես անել բոլոր կարևոր գործերը։ Գուցե կարիք լինի «գնել» ժամանակը քո սիրած զբաղմունքներից։

    Առաջարկ։ Ամենօրյա գործերի ցուցակ կազմիր և նշում արա այն բոլոր գործերի դիմաց, որոնք ավարտին ես հասցրել։

    Աստվածաշնչյան սկզբունք. «Ժրաջան մարդու ծրագրերը օգուտներ կբերեն» (Առակներ 21։5)։

  4. Առաջնորդվիր քո գրաֆիկով։ Գուցե երբեմն ստիպված լինես մերժել ընկերներիդ հրավերները, որպեսզի կարևոր գործերն անես։ Բայց ընդհանուր առմամբ կնկատես, որ ավելի շատ ազատ ժամանակ ես շահել։ Իսկ դա նշանակում է, որ այն կծախսես այնպիսի բաների վրա, որոնք իսկապես քո սրտով են։

    Աստվածաշնչյան սկզբունք. «Ձեր գործի մեջ մի՛ դանդաղեք» (Հռոմեացիներ 12։11)։

  5. Նախ գործերդ արա, հետո ժամանակ տրամադրիր զվարճանալուն։ «Երբեմն իմ գործերի ցուցակից մի երկու բան եմ անում,— ասում է Թարա անունով մի երիտասարդ կին,— հետո մտածում եմ. «Լավ, մի 15 րոպե հեռուստացույց դիտեմ, հետո նորից գործի կանցնեմ»։ Բայց այդ 15 րոպեն դառնում է 30 րոպե, 30 րոպեն՝ մեկ ժամ, ու չեմ էլ նկատում, թե ինչպես երկու ժամ անցկացրի հեռուստացույցի առաջ»։

    Ի՞նչ կարելի է անել։ Զվարճանալը համարիր պարգևատրում գործերդ ավարտելու դիմաց, ոչ թե օրվա անբաժանելի մաս։

    Աստվածաշնչյան սկզբունք. «Մարդու համար բացի.... իր տքնաջան աշխատանքով իր հոգուն հաճույք պատճառելուց, ավելի լավ բան չկա» (Ժողովող 2։24)։

Ինչ են ասում հասակակիցներդ

Շիան

«Ես գրի եմ առնում այն, ինչ պետք է անեմ։ Նույնիսկ լռության ժամ եմ պլանավորում, որ կարողանամ «լիցքավորել մարտկոցներս»։ Գրաֆիկ ունենալը օգնում է հստակ պատկերացում կազմելու, թե որ դեպքում պետք է խիստ լինեմ ինքս ինձ հետ, իսկ որ դեպքում կարող եմ որոշ բաներ թույլ տալ ինձ» (Շիան)։

Սամուել

«Սովորել եմ հրաժարվել այն գործերից, որոնք պարզապես ի վիճակի չեմ անելու։ «Ո՛չ» ասելը կարող է դժվար լինել, բայց ոչ ոք դեռ երբեք չի նեղացել ինձնից, երբ բացատրել եմ, որ պարզապես բավարար ժամանակ չունեմ այդ գործը լավ անելու համար» (Սամուել)։

Բրուքլին

«Նախկինում այնպիսի խելահեղ գրաֆիկ ունեի, որ զոհում էի քունս և մարզանք անելը։ Բայց երբեմն քնին կամ մարզանքին տրամադրած լրացուցիչ ժամը հաջորդ օրը ավելացնում է արդյունավետությունս և ուրախությունս։ Առողջության մասին հոգ տանելը շատ կարևոր է» (Բրուքլին)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը