Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwbq հոդված 166
  • Փողը բոլոր չարիքների արմա՞տն է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Փողը բոլոր չարիքների արմա՞տն է
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի պատասխանը
  • Ի՞նչ է Աստվածաշունչն ասում փողի մասին
  • Ինչո՞ւ է Աստվածաշունչը նախազգուշացնում, որ չլինենք փողասեր
  • Ինչպե՞ս կարող ենք օգուտ քաղել փողի վերաբերյալ աստվածաշնչյան խորհուրդներից
  • Փող
    2014 Արթնացե՛ք
  • Հավասարակշռված տեսակետ փողի վերաբերյալ
    2015 Արթնացե՛ք
  • Ո՞րն է փողի հանդեպ ճիշտ տեսակետը
    2007 Արթնացե՛ք
  • Ինչպե՞ս հավասարակշռվածություն ունենալ դրամի հանդեպ
    2001 Դիտարան
Ավելին
Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
ijwbq հոդված 166
Մի մարդ ձգվում է դեպի մեծ քանակությամբ փողը

Փողը բոլոր չարիքների արմա՞տն է

Աստվածաշնչի պատասխանը

Ո՛չ։ Աստվածաշունչը չի ասում, որ փողը չարիք է, և որ այն բոլոր վատ բաների պատճառն է։ «Բոլոր չարիքների արմատը փողն է» տարածված արտահայտությունը թերի և սխալ մեջբերում է Աստվածաշնչից, ինչը մոլորության մեջ է գցում։ Իրականում Աստվածաշունչն ասում է, որ «բոլոր չարիքների արմատը փողասիրութիւնն է»a (1 Տիմոթեոս 6։10, «Էջմիածին» թարգմանություն, ընդգծումը մերն է)։

  • Ի՞նչ է Աստվածաշունչն ասում փողի մասին

  • Ինչո՞ւ է Աստվածաշունչը նախազգուշացնում, որ չլինենք փողասեր

  • Ինչպե՞ս կարող ենք օգուտ քաղել փողի մասին աստվածաշնչյան խորհուրդներից

  • Փողին վերաբերող աստվածաշնչյան համարներ

Ի՞նչ է Աստվածաշունչն ասում փողի մասին

Աստվածաշունչն ասում է, որ փողը կարող է օգտակար լինել և նույնիսկ «պաշտպանություն տալ», եթե մարդիկ իմաստությամբ տնօրինեն այն (Ժողովող 7։12)։ Բացի այդ, Սուրբ Գիրքը գովում է նրանց, ովքեր առատաձեռն են, օրինակ՝ դրամական նվերներ են տալիս (Առակներ 11։25)։

Միևնույն ժամանակ Աստվածաշունչը նախազգուշացնում է, որ փողը չդարձնենք մեր կյանքում ամենակարևոր բանը։ Այն ասում է. «Ձեր կյանքում փողասիրությունը թող տեղ չունենա։ Բավարարվեք եղածով» (Եբրայեցիներ 13։5)։ Այս խոսքերից սովորում ենք, որ փողը կյանքում պետք է ճիշտ տեղում լինի, և որ մենք չպետք է հետամուտ լինենք հարստության։ Փոխարենը՝ պետք է ձգտենք բավարարվել այնպիսի անհրաժեշտ բաներով, ինչպիսիք են սնունդը, հագուստը և ծածկը (1 Տիմոթեոս 6։8)։

Ինչո՞ւ է Աստվածաշունչը նախազգուշացնում, որ չլինենք փողասեր

Ագահ մարդիկ հավիտենական կյանք չեն կարող ժառանգել (Եփեսացիներ 5։5)։ Պատճառներից մեկն այն է, որ ագահությունը կռապաշտության, կամ՝ կեղծ երկրպագության մի ձև է (Կողոսացիներ 3։5)։ Մեկ այլ պատճառ է այն, որ ագահ մարդիկ, ձգտելով ստանալ իրենց ուզածը, հաճախ ճիշտ սկզբունքներով չեն ապրում։ «Նա, ով շտապում է հարստություն ձեռք բերել, անմեղ չի մնա»,— ասվում է Առակներ 28։20-ում։ Հարստության տենչը նրանց գուցե դրդի այնպիսի հանցագործություն կատարելու, ինչպիսին է նենգասպառնալիքը, շորթումը, խարդախությունը, հափշտակությունը կամ սպանությունը։

Նույնիսկ եթե փողասիրությունը չդրդի վատ վարքի, այն կարող է ուրիշ բացասական հետևանքներ ունենալ։ Աստվածաշունչն ասում է, որ «նրանք, ովքեր որոշում են հարստանալ, ընկնում են փորձության և որոգայթի, բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ» (1 Տիմոթեոս 6։9)։

Ինչպե՞ս կարող ենք օգուտ քաղել փողի վերաբերյալ աստվածաշնչյան խորհուրդներից

Եթե բարոյական և հոգևոր արժեքները պահելու հարցում հանուն փողի զիջումների չգնանք, կունենանք ինքնահարգանք, ինչպես նաև Աստծու հավանությունն ու աջակցությունը։ Աստված հետևյալ խոստումն է տալիս բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն ձգտում են հաճեցնել իրեն. «Ես ոչ մի դեպքում քեզ չեմ թողնի և ոչ մի դեպքում քեզ չեմ լքի» (Եբրայեցիներ 13։5, 6)։ Նա նաև վստահեցնում է, որ «հավատարիմ մարդը շատ օրհնություններ կստանա» (Առակներ 28։20)։

Փողին վերաբերող աստվածաշնչյան համարներ

Ժողովող 7։12. «Փողը պաշտպանություն է տալիս»։

Նշանակությունը. իմաստնորեն տնօրինելու դեպքում փողը կարող է օգտակար լինել, քանի որ որոշ չափով ապահովության զգացում է տալիս։

Ղուկաս 12։15. «Նույնիսկ երբ մարդ առատությամբ ունի, նրա կյանքը կախված չէ իր ունեցվածքից»։

Նշանակությունը. փողը կյանքում ամենակարևոր բանը չէ, և այն ոչ մի դեր չի ունենալու մեր փրկության հարցում։

1 Տիմոթեոս 6։10. «Բոլոր վնասակար բաների արմատը փողասիրությունն է, որին ձգտելով՝ ոմանք շեղվել են հավատից ու իրենց շատ ցավերով են խոցել»։

Նշանակությունը. փողն ինքնին վատ բան չէ։ Բայց այն մարդը, ով սիրում է փողը, ով այն դարձրել է իր կյանքում ամենակարևոր բանը, շատ խնդիրներ է ունենում, օրինակ՝ քայքայված ընտանիք և չափից շատ աշխատելու հետևանքով՝ վատ առողջություն։

Եբրայեցիներ 13։5. «Ձեր կյանքում փողասիրությունը թող տեղ չունենա։ Բավարարվեք եղածով»։

Նշանակությունը. ամեն գնով հարստության ձգտելու փոխարեն՝ իմաստությամբ վարված կլինենք, եթե բավարարվենք՝ մեզ անհրաժեշտ բաներն ունենալով։

Մատթեոս 19։24. «Ավելի հեշտ է, որ ուղտը ասեղի անցքով անցնի, քան հարուստ մարդը Աստծու թագավորություն մտնի»։

Նշանակությունը. Հիսուսը հենց նոր մի հարուստ երիտասարդի հրավիրել էր հետևել իրեն։ Երիտասարդը հրաժարվել էր, քանի որ չափից շատ էր կապված իր ունեցվածքին։ Ուստի Հիսուսը նախազգուշացում տվեց։ Այն մարդը, ով հարստությունը Աստծուց կարևոր է համարում, հավիտենական կյանքը կորցնելու վտանգի առաջ է կանգնում։

a Այս համարը թարգմանվել է նաև հետևյալ կերպ. «Բոլոր վնասակար բաների արմատը փողասիրությունն է»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը