Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwex հոդված 5
  • Գրություն՝ լվացքի մեքենայի տակ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գրություն՝ լվացքի մեքենայի տակ
  • Դեպքեր ծառայությունից
  • Նմանատիպ նյութեր
  • «Ես երբեք նման սեր չեմ զգացել»
    2008 Դիտարան
  • Ողբերությունն անզոր էր մոր հավատի դեմ
    2007 Դիտարան
  • Ասա նրանց, որ սիրում ես
    Դեպքեր ծառայությունից
  • «Տնարար կանայք»
    2010 Դիտարան
Դեպքեր ծառայությունից
ijwex հոդված 5
Գրություն և մատիտ՝ լվացքի մեքենայի տակ

Գրություն՝ լվացքի մեքենայի տակ

Մկրտվելուց և Եհովայի վկա դառնալուց հետո Զարինան, երկու դուստրերին իր հավատի մեջ մեծացնելու վճռականությամբ լի, Ռուսաստանից վերադարձավ հայրենի երկիր, որը գտնվում է Միջին Ասիայում։ Ֆինանսական միջոցների սղության պատճառով նա սկսեց ապրել ծնողների, եղբոր և նրա կնոջ հետ մեկ սենյականոց բնակարանում։ Զարինայի ծնողները արգելեցին նրան երեխաներին սովորեցնել աստվածաշնչյան ճշմարտությունը։ Նրանք նաև աղջիկներին արգելեցին իրենց մոր հետ խոսել Աստվածաշնչի մասին։

Զարինան սկսեց մտածել, թե ինչպես օգնի իր դուստրերին իմանալու Եհովայի մասին (Առակներ 1:8) Ուստի ջերմեռանդորեն աղոթեց նրան՝ խնդրելով առաջնորդություն և իմաստություն տալ իրեն։ Հետո Զարինան վարվեց իր աղոթքների համաձայն. նա զբոսնում էր իր աղջիկների հետ և զրուցում արարչագործության հրաշքների մասին։ Այդ կարճ զբոսանքները օգնեցին աղջիկներին հետաքրքրություն զարգացնելու Արարչի հանդեպ։

Զարինան մի մեթոդ մշակեց «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքիa օգնությամբ նրանց հետաքրքրությունը ավելի զարգացնելու համար։ Նա թղթի վրա արտագրում էր գրքի պարբերություններն ու հարցերը, նաև մի քանի լրացուցիչ նախադասություններ էր գրում, որպեսզի օգնի աղջիկներին լավ հասկանալու նյութը։ Ապա այդ թուղթն ու մատիտը թաքցնում էր լոգարանում՝ լվացքի մեքենայի տակ։ Երբ աղջիկները լոգարանում էին լինում, կարդում էին պարբերությունները և գրում իրենց պատասխանները։

Այս մեթոդը կիրառելով՝ Զարինան իր աղջիկների հետ կարողացավ «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքից երկու գլուխ ուսումնասիրել։ Հետո նրանք երեքով ուրիշ վայր տեղափոխվեցին։ Այնտեղ Զարինան սկսեց առանց խոչընդոտների դաստիարակել իր աղջիկներին։ 2016 թ. հոկտեմբերին նրա երկու դուստրերը մկրտվեցին։ Նրանք ուրախ էին, որ իրենց մայրը, իմաստություն և խոհեմություն դրսևորելով, հոգևորապես սնել էր իրենց։

a Շատերն այսօր օգտագործում են «Վայելիր կյանքը հավիտյան» գիրքը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը