Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwex հոդված 7
  • Նա սովորեց բանտարկյալներից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նա սովորեց բանտարկյալներից
  • Դեպքեր ծառայությունից
  • Նմանատիպ նյութեր
  • Ազատազրկված՝ հավատի համար — Էրիթրեա
    Ազատազրկված՝ հավատի համար
  • Սպասում եմ այն Թագավորությանը, որն «այս աշխարհքիցը չէ»
    2007 Դիտարան
  • Ամրացրու հավատդ այն ամենի հանդեպ, ինչին հույսով սպասում ես
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Դեպքեր ծառայությունից
ijwex հոդված 7
Մի բանտարկյալ իր ուտելիքը կիսում է մեկ ուրիշ բանտարկյալի հետ

Նա սովորեց բանտարկյալներից

2011 թ.-ին մի մարդ Էրիթրեայից գաղթեց Նորվեգիա։ Երբ Եհովայի վկաները այցելեցին նրան և զրուցեցին նրա հետ, նա պատմեց, որ իր հայրենիքում հանդիպել է Վկաների։ Այդ մարդն ասաց, որ զինծառայող է եղել և տեսել է, թե ինչպես էին իրենց հավատի համար բանտարկված Վկաները հրաժարվում բանակում ծառայելուց, նույնիսկ երբ նրանց հետ դաժանաբար էին վարվում։

Սակայն նրա կյանքում դեպքերի կտրուկ փոփոխություն էր տեղի ունեցել, և նա ինքն էր հայտնվել կալանավայրում։ Այնտեղ նա ծանոթացել էր երեք Վկաների՝ Պաուլոս Իյասուի, Նեգեդե Տեկլեմարիամի և Իսակ Մոգոսի հետ, որոնք 1994 թ.-ից ազատազրկված են իրենց հավատի համար։

Կալանավայրում այդ մարդը իր աչքով էր տեսել, որ Եհովայի վկաները ապրում են իրենց սովորեցրածի համաձայն։ Նա նկատել էր նրանց ազնվությունը և այն, որ նույնիսկ իրենց ուտելիքը կիսում էին ուրիշ բանտարկյալների հետ։ Նա տեսել էր, թե ինչպես էին իր Վկա բանտակիցները ամեն օր միասին ուսումնասիրում Աստվածաշունչը և ուրիշներին հրավիրում միանալ իրենց։ Երբ նրանց առաջարկել էին ազատություն շնորհել իրենց հավատն ուրանալու մասին փաստաթուղթ ստորագրելու դիմաց, նրանք հրաժարվել էին։

Այս ամենը խորապես տպավորել էր այդ անկեղծ մարդուն, և Նորվեգիայում բնակություն հաստատելուց հետո նա ցանկացել էր իմանալ, թե ինչն է պատճառը, որ Եհովայի վկաները այդքան ամուր հավատ ունեն։ Ուստի երբ Վկաները կապ հաստատեցին նրա հետ, նա անմիջապես սկսեց նրանց օգնությամբ ուսումնասիրել Աստվածաշունչը և հաճախել ժողովի հանդիպումներին։

2018 թ. սեպտեմբերին նա մկրտվեց՝ դառնալով Եհովայի վկա։ Այժմ այդ անհատն ամեն առիթ օգտագործում է Էրիթրեայից և Սուդանից եկած մարդկանց հետ կապ հաստատելու համար, որպեսզի հորդորի նրանց ուսումնասիրել Աստվածաշունչը և ամուր հավատ զարգացնել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը