Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwwd հոդված 8
  • Բեղաոտանի խեցգետնակերպերի սոսնձանյութը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Բեղաոտանի խեցգետնակերպերի սոսնձանյութը
  • Արդյոք պատահականությո՞ւն է
  • Նմանատիպ նյութեր
  • Գնդագլուխ սև դելֆինի ինքնամաքրվող մաշկը
    Արդյոք պատահականությո՞ւն է
  • Ավազեամրոց որդի սոսինձը
    2011 Արթնացե՛ք
  • Կողինջի կպչուն լորձը
    Արդյոք պատահականությո՞ւն է
  • Երկփեղկանի փափկամարմինների բիսուսները
    2016 Արթնացե՛ք
Ավելին
Արդյոք պատահականությո՞ւն է
ijwwd հոդված 8
Բեղաոտանի խեցգետնակերպեր

ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Բեղաոտանի խեցգետնակերպերի սոսնձանյութը

Կենդանաբանները երկար ժամանակ ուսումնասիրել են բեղաոտանի խեցգետնակերպերի (կամ՝ թելոտանիների)՝ ժայռերին, կառանատեղերին և նավերի հատակին կպչելու ունակությունը։ Կարծիք կա, որ բեղաոտանի խեցգետնակերպերի արտազատած սոսնձանյութը սինթետիկ սոսինձներից անհամեմատ ավելի կպչուն է։ Մինչև վերջերս առեղծված էր, թե ինչպես են բեղաոտանի խեցգետնակերպերը կպչում թաց մակերևույթներին։

Նկատի առնենք հետևյալը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բեղաոտանի խեցգետնակերպի ազատ լողացող թրթուրը տարբեր մակերևույթներ է հետազոտում, որպեսզի ընտրի, թե որ մակերևույթին կպչի։ Գիտնականներն ասում են, որ երբ թրթուրը հարմար տեղ է գտնում, արտազատում է երկու նյութ։ Առաջինը յուղալի նյութ է, որը հեռացնում է ջուրը նրա ընտրած մակերևույթից։ Այն նաև համապատասխան միջավայր է ստեղծում երկրորդ նյութը քսելու համար, որը բաղկացած է ֆոսֆոպրոտեիններ կոչվող սպիտակուցներից։

Այդ երկու նյութերը միասին կազմում են ամուր կպչունություն ունեցող շերտ, որն անգամ մանրէները չեն կարող քայքայել։ Դրա ամրությունն ու դիմացկունությունը կարևոր են, քանի որ բեղաոտանի խեցգետնակերպը իր կյանքի մնացած մասը այդ մակերևույթին կպած է անցկացնելու։

Բեղաոտանի խեցգետնակերպեր. խոշոր պլանով ցույց են տրված նրանց արտազատած սոսնձանյութի թելիկները

Բեղաոտանի խեցգետնակերպեր. խոշոր պլանով ցույց են տրված նրանց արտազատած սոսնձանյութի թելիկները

Բեղաոտանի խեցգետնակերպերի՝ սոսինձ պատրաստելու պրոցեսը շատ ավելի բարդ է, քան նախկինում գիտնականները կարծում էին։ Հետազոտող խմբի անդամներից մեկը, ով հայտնաբերել է, թե ինչպես է կատարվում այդ պրոցեսը, ասում է. «Դա մակերևույթի վրայից ջուրը հեռացնելու չափազանց խելամիտ բնական միջոց է»։ Այս բացահայտումը կարող է օգնել հետազոտողներին ստեղծելու այնպիսի սոսինձներ, որոնք կարելի է օգտագործել ջրի տակ, ինչպես նաև կենսաբանական ծագում ունեցող սինթետիկ սոսինձներ՝ էլեկտրոնային սարքերի և իմպլանտանտների համար։

Ի՞նչ եք կարծում։ Բեղաոտանի խեցգետնակերպերի սոսնձանյութը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը