Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwwd հոդված 30
  • Խատուտիկի սերմի թռիչքը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Խատուտիկի սերմի թռիչքը
  • Արդյոք պատահականությո՞ւն է
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպե՞ս է «քայլում» մեդուզան
    2012 Արթնացե՛ք
Արդյոք պատահականությո՞ւն է
ijwwd հոդված 30
Խատուտիկից պոկվող սերմեր

E+/IvanJekic via Getty Images

ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Խատուտիկի սերմի թռիչքը

Խատուտիկի սերմերը բնության մեջ լավագույն թռչողներից են։ Երբ քամին փչում է խատուտիկի գլխիկի վրա, օդում տարածվում են տասնյակ մանր սերմեր ու թռչում ինչպես փոքրիկ պարաշյուտներ։ Թեպետ թռիչքը սկսվում է հողից փոքր բարձրության վրա, սակայն այս սերմերը կարողանում են զեփյուռի հետ անցնել շուրջ մեկ կիլոմետր (0,6 մղոն) կամ ավելի մեծ տարածություն։ Իսկ ինչպե՞ս են դրանք երկար ժամանակ օդում մնում։ Շնորհիվ նոր բացահայտված թռիչքի տեսակի, որը չորս անգամ ավելի արդյունավետ է և կայուն՝ պարաշյուտի թռիչքից։

Նկատի առնենք հետևյալը։ Յուրաքանչյուր սերմ կախված է մի ձողից, որը միանում է թռչան կոչվող բարակ մազմզուկների փնջի։ Գործելով ինչպես պարաշյուտ՝ թռչանը օգնում է սերմին օդում մնալ։

Նկար, որում պատկերված է, թե խատուտիկի սերմի շուրջը օդի շրջապտույտը ինչպես է դանդաղեցում դրա վայրէջքը

Ըստ որոշ գիտնականների՝ օդի օղակաձև հոսանքը դանդաղեցնում է սերմի վայրէջքը

Սակայն թռչանի մազմզուկները սերմի վերելքը ապահովելուց ավելին են անում։ Մինչ օդը շարժվում է մազմզուկների փնջի շուրջը և անցնում դրանց միջով, թռչանի վերին հատվածում առաջանում է օդի օղակաձև հոսանք։ Օդը շրջապտույտ է կատարում այդ հոսանքի մեջ ու ստեղծում ցածր ճնշման գոտի, որն էլ թռչանը ձգում է դեպի վեր՝ կանխելով դրա անկումը։

Ըստ էության, լավ դասավորված մազմզուկները նպաստում են, որ թռչանը գործի ինչպես օդաթափանց պարաշյուտ, սակայն առավել արդյունավետ և կայուն ձևով։ Դեռ ավելին՝ թռչանի 90 տոկոսը դատարկ տարածություն է, այսինքն՝ օգտագործվող նյութի քանակը նվազագույն է։

Գիտնականները կերպեր են փնտրում, որ կրկնօրինակեն խատուտիկի սերմի թռիչքը։ Նրանք հույս ունեն այդ հետազոտությունների շնորհիվ նախագծելու փոքրիկ անօդաչու թռչող սարքեր, որոնք չնչին սնուցում կպահանջեն կամ ընդհանրապես չեն պահանջի՝ նվազեցնելով էներգիայի օգտագործումը։ Նման անօդաչու թռչող սարքերը բազմապիսի կիրառություններ կարող են ունենալ, օրինակ՝ վերահսկել օդի աղտոտումը։

Դիտեք, թե ինչպես են թռչում խատուտիկի սերմերը

Ի՞նչ եք կարծում: Խատուտիկի սերմի գերարդյունավետ թռիչքը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը