-
2 Սամուել 20։3Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
3 Երբ Դավիթը գնաց Երուսաղեմ՝ իր տուն,*+ այն տասը հարճերին, որոնց թողել էր, որ տան համար հոգ տանեին,+ բնակեցրեց մի տան մեջ՝ պահակների հսկողության տակ: Նա նրանց ապահովում էր սննդով, բայց հարաբերություն չէր ունենում նրանց հետ:+ Մինչև մահ նրանք մեկուսացած մնացին և այրիների պես ապրեցին, թեև իրենց ամուսինը ողջ էր:
-
-
2 Սամուել 20։3Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
-
-
3 Եւ Դաւիթը եկաւ իր տունը Երուսաղէմ, եւ թագաւորն առաւ այն տասը հարճերին որ թողել էր տունը պահելու ու դրաւ մի պահեստի տան մէջ եւ նորանց կերակրեց, եւ նորանց մօտ չ’գնաց. եւ նորանք պահուած մնացին մինչեւ իրանց մեռնելու օրը իբրեւ որբեւայրիներ ապրելով։
-