Ծանոթագրություն
c Ի տարբերություն Ղուկասի Ավետարանի՝ Մատթեոսի Ավետարանում փորձությունները ժամանակագրական կարգով են արձանագրված։ Տեսնենք, թե ինչ երեք պատճառներ կան այդպես ասելու համար։ 1) Մատթեոսը երկրորդ փորձության նկարագրությունը սկսել է «հետո» բառով։ Դրանից հետևություն ենք անում, որ այն հաջորդել է նախորդ փորձությանը։ 2) Տրամաբանական է եզրակացնել, որ Սատանան Հիսուսին նախ փորձել է խորամանկ, ոչ այդքան բացահայտ կերպով՝ երկու անգամ սկսելով նույն առաջաբանով՝ «Եթե Աստծու որդի ես», և հետո նոր բացահայտ կերպով առաջարկել է նրան խախտել առաջին պատվիրանը (Ելք 20։2, 3)։ 3) «Հեռացի՛ր, Սատանա՛» խոսքերը Հիսուսն ամենայն հավանականությամբ ասել է երրորդ՝ վերջին փորձության ժամանակ (Մատթ. 4։5, 10, 11)։