Ծանոթագրություն
b Աստվածաշնչում կոնկրետ չի նշվում, թե որն էր Պողոսի ‘մարմնի խայթը’։ Հնարավոր է, որ նա որևէ հիվանդություն ուներ, օրինակ՝ վատ տեսողություն։ ‘Մարմնի խայթ’ արտահայտությունը կարող է նաև վերաբերել կեղծ առաքյալներին և այն մարդկանց, որոնք կասկածի էին ենթարկում Պողոսի կատարած ծառայությունը, ինչպես նաև նրա առաքյալ լինելը (Բ Կորնթացիս 11։6, 13–15; Գաղատացիս 4։15; 6։11 ԱՆԹ)։