ԵՐԳ 37
Ծառայում եմ Եհովային ողջ հոգով
Տպագիր թողարկում
1. Ո՛վ Եհովա, Գերիշխա՛ն Տեր,
Ողջ էությամբ սիրում եմ քեզ, Հա՛յր։
Ես ուզում եմ հաճեցնել քեզ
Եվ նվիրված լինել անդադար։
Քո բոլոր խոսքերն իմ սրտում են.
Քո ձայնին ես միշտ կլսեմ։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ո՛վ Եհովա, արժանի ես,
Որ քեզ իմ ողջ հոգով ծառայեմ։
2. Արեգակն ու վառ աստղերը
Քո վեհությունն են լուռ գովերգում։
Թող որ ես էլ սուրբ անունդ
Փառավորեմ ամբողջ իմ կյանքում։
Խոստումներս միշտ կպահեմ ես,
Գործերով իմ քեզ կպատվեմ։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ո՛վ Եհովա, արժանի ես,
Որ քեզ իմ ողջ հոգով ծառայեմ։
(Տես նաև 2 Օրենք 6։15; Սաղ. 40։8; 113։1-3; Ժող. 5։4; Հովհ. 4։34)։