Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwbq հոդված 46
  • Սատանա իրականում կա՞

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սատանա իրականում կա՞
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի պատասխանը
  • Այլ սխալ պատկերացումներ Սատանայի մասին
  • Բանսարկու. ավելին, քան պարզապես սնահավատություն
    2001 Դիտարան
  • Հակառա՛կ կացեք Սատանային, և նա կփախչի
    2006 Դիտարան
  • Ի՞նչ է կամ ո՞վ է Սատանան
    2016 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ո՞վ է իրականում ղեկավարում աշխարհը
    2011 Դիտարան
Ավելին
Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
ijwbq հոդված 46

Սատանա իրականում կա՞

Աստվածաշնչի պատասխանը

Այո՛, Սատանան իրական անձնավորություն է։ Նա «այս աշխարհի իշխանն» է՝ ոգեղեն մի արարած, որը դարձավ չար և ըմբոստացավ Աստծու դեմ (Հովհաննես 14:30; Եփեսացիներ 6:11, 12)։ Աստվածաշունչը հայտնում է, թե ինչպիսի անձնավորություն է նա՝ տալով նրան հետևյալ անուններն ու նկարագիրը։

  • Սատանա, որ նշանակում է «հակառակորդ» (Հոբ 1:6)։

  • Բանսարկու, որ նշանակում է «զրպարտիչ» (Հայտնություն 12:9)։

  • Օձ, որը Աստվածաշնչում օգտագործվում է «մոլորեցնող» իմաստով (2 Կորնթացիներ 11:3)։

  • Փորձիչ (Մատթեոս 4:3)։

  • Ստախոս (Հովհաննես 8:44)։

Անձնավորություն, ոչ թե չարության անձնավորում

Ոմանց համար Սատանան ընդամենը մարդու ներսի չարությունն է։ Սակայն Աստվածաշնչում արձանագրված է մի զրույց, որը տեղի ունեցավ Աստծու և Սատանայի միջև։ Աստված կատարյալ է, ուստի չէր կարող խոսել իր ներսի «չար կողմի» հետ (2 Օրենք 32:4; Հոբ 2:1–6)։ Բացի այդ, Սատանան նաև փորձել է Հիսուսին, որը զերծ էր մեղքից (Մատթեոս 4:8–10; 1 Հովհաննես 3:5)։ Այսպիսով՝ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Սատանան իրական անձնավորություն է և ոչ թե չարության անձնավորում։

Պե՞տք է արդյոք մեզ զարմացնի այն, որ շատերը չեն հավատում, որ Սատանան իրական է։ Բոլորովին, քանի որ Աստվածաշնչում ասվում է, որ նա իր նպատակներին հասնում է՝ դիմելով խաբեության ու խորամանկության (2 Թեսաղոնիկեցիներ 2:9, 10)։ Նրա ամենահաջողված հնարքը մարդկանց «կուրացնելն» է, որ չընդունեն իր գոյության փաստը (2 Կորնթացիներ 4:4)։

Այլ սխալ պատկերացումներ Սատանայի մասին

Կարծիք։ Սատանայի մեկ այլ անունն է Արուսյակ (Լյուցիֆեր)։

Փաստ։ Եբրայերեն այն բառը, որը որոշ Աստվածաշնչերում թարգմանվել է «Արուսյակ» կամ «Լյուցիֆեր», նշանակում է «փայլող» (Եսայիա 14:12)։ Համատեքստը ցույց է տալիս, որ այն վերաբերում է Բաբելոնի արքաների դինաստիային, որին Աստված խոնարհեցնելու էր, քանի որ նրանք ամբարտավան էին (Եսայիա 14:4, 13–20)։ Բաբելոնը շարունակեց կոչվել «փայլող» նույնիսկ իր անկումից հետո, սակայն արդեն հեգնական երանգով։

Կարծիք։ Սատանան Աստծու համար է աշխատում։

Փաստ։ Սատանան Աստծու թշնամին է։ Նա գործում է ընդդեմ Աստծու ծառաների և նենգաբար մեղադրում է նրանց (1 Պետրոս 5:8; Հայտնություն 12:10)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը