ԵՐԳ 79
Օգնիր նրանց՝ մնան քեզ նվիրված
1. Մեզ համար պատիվ է, ո՛վ Աստված,
Քո մասին պատմել մարդկանց։
Երբ նրանք ընկերն են քո դառնում,
Մենք ցնծում ենք անկասկած։
(ԿՐԿՆԵՐԳ)
Եհո՛վա, քեզ ենք աղոթում,
Նրանց համար ենք աղերսում.
Օգնիր՝ մնան քեզ նվիրված, ամուր կանգնած,
Հոգա նրանց մասին, Աստվա՛ծ։
2. Մենք նրանց կողքին ենք միշտ մնում,
Քնքշալի սիրով օգնում։
Երբ նրանց հավատն է սասանվում,
Քեզ ենք, Հա՛յր, իսկույն դիմում։
(ԿՐԿՆԵՐԳ)
Եհո՛վա, քեզ ենք աղոթում,
Նրանց համար ենք աղերսում.
Օգնիր՝ մնան քեզ նվիրված, ամուր կանգնած,
Հոգա նրանց մասին, Աստվա՛ծ։
3. Թող նրանք անգամ դժվար պահին
Քեզ մնան հավատարիմ։
Թող չընկնեն քամիներից ուժգին
Եվ հասնեն անվերջ կյանքին։
(ԿՐԿՆԵՐԳ)
Եհո՛վա, քեզ ենք աղոթում,
Նրանց համար ենք աղերսում.
Օգնիր՝ մնան քեզ նվիրված, ամուր կանգնած,
Հոգա նրանց մասին, Աստվա՛ծ։
(Տես նաև Ղուկ. 6։48; Գործ. 5։42; Փիլիպ. 4։1)։