ԵՐԳ 52
Քրիստոնեական նվիրում
Տպագիր թողարկում
1. Եհո՛վա, դու Արարիչն ես
Անծայր տիեզերքի,
Չքնաղ երկիրն, աստղերն անթիվ
Գործերն են քո ձեռքի։
Դու մեր կյանքի Սկզբնաղբյուրն ես,
Մեզ դու ես շունչ տվել։
Անշուշտ, միայն դու ես արժանի
Ողջ փառքն ու պատիվն առնել։
2. Երբ քո Որդին մկրտվեց, Հա՛յր,
Այդժամ խոնարհ ասաց.
«Սրտանց ուզում եմ կատարել
Քո կամքը, ո՛վ Աստված»։
Եվ երբ ջրից դուրս եկավ նա,
Քո սուրբ ոգով լցվեց
Ու իր անձնվեր կյանքով փաստեց,
Որ միշտ նվիրված է քեզ։
3. Սիրուց մղված՝ ինձ փրկել ես
Որդուդ արյան գնով։
Անչափ երախտապարտ եմ քեզ,
Իմ սիրտն է լի կյանքով։
Գահիդ առջև խոնարհվել եմ,
Դիմում եմ քեզ, իմ Հա՛յր։
Վճռել եմ կյանքիս ամեն վայրկյանն
Ապրել միայն քեզ համար։
(Տես նաև Մատթ. 16։24; Մարկ. 8։34; Ղուկ. 9։23)։