ԵՐԳ 73
Մեզ համարձակություն տուր
1. Լինելով քո Վկաները՝
Բարի լուրն ենք քարոզում։
Հալածում են մեզ շատերը,
Անպատվում են ու սպառնում։
Բայց քո Խոսքն է մեր սրտում
Ասես կրակ բոցավառվում։
Աղերսում ենք քեզ, ամրացրու մեզ՝
Մինչև վերջ լինենք աննկուն։
(ԿՐԿՆԵՐԳ)
Դու մեզ համարձակություն տուր,
Մեզ դարձրու անվախ ու քաջ,
Տուր ոգիդ, որ չմնանք լուռ,
Քարոզենք միշտ աննահանջ։
Մինչ Մեծ օրն է քո մոտենում,
Դու օգնիր՝ մնանք անկոտրում։
Հա՛յր Եհովա, քեզ խնդրում ենք,
Մեզ քաջ դարձրու։
2. Մենք կավի նման փխրուն ենք,
Վախն է մեզ պատում հաճախ։
Բայց, Եհո՛վա, դու մեր ուժն ես,
Քեզանով ենք մենք խիզախ։
Մեզ փորձում են լռեցնել,
Վախով մեր սիրտը շղթայել։
Բայց խնդրում ենք, Հա՛յր, զորացրու մեզ,
Չենք ուզում երբեք հանձնվել։
(ԿՐԿՆԵՐԳ)
Դու մեզ համարձակություն տուր,
Մեզ դարձրու անվախ ու քաջ,
Տուր ոգիդ, որ չմնանք լուռ,
Քարոզենք միշտ աննահանջ։
Մինչ Մեծ օրն է քո մոտենում,
Դու օգնիր՝ մնանք անկոտրում։
Հա՛յր Եհովա, քեզ խնդրում ենք,
Մեզ քաջ դարձրու։
(Տես նաև 1 Թեսաղ. 2։2; Եբր. 10։35)։