ԵՐԳ 88
Սովորեցրու մեզ քո ուղիները
Տպագիր թողարկում
1. Եհո՛վա, դու մեզ հավաքել ես քեզ մոտ,
Խավար աշխարհից ազատել ես։
Ասես վառ փարոս քո Խոսքն ես տվել մեզ,
Պայծառ լույսը քո տարածել ես։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ցույց տուր մեզ, Հա՛յր, միակ ուղին արդար,
Խոսքով քո ուղղորդիր մեզ անդադար։
Թող լի սրտով քեզ միշտ գովաբանենք,
Ամբողջ կյանքում քո կամքը կատարենք։
2. Մտքերդ խորունկ են, ծովից էլ անհուն,
Օրենքդ ոսկուց անարատ է։
Քո սերը անմար մեր սիրտը շոյում է,
Ձեռքիդ գործերով հիանում ենք։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ցույց տուր մեզ, Հա՛յր, միակ ուղին արդար,
Խոսքով քո ուղղորդիր մեզ անդադար։
Թող լի սրտով քեզ միշտ գովաբանենք,
Ամբողջ կյանքում քո կամքը կատարենք։