ԵՐԳ 51
Մեր կյանքը Աստծուն ենք նվիրել
Տպագիր թողարկում
1. Վճռել ենք սրտանց միշտ հետևել Հիսուսին,
Լինել անձնվեր, հավատարիմ։
Ճշմարիտ Աստծու լույսով
Մենք լցվել ենք վառ հույսով,
Մեր հավատն է ամրացել,
Աստծու ընկերն ենք դարձել։
(ԿՐԿՆԵՐԳ)
Սիրով մենք Աստծուն ենք կյանքը մեր նվիրել։
Վճռել ենք նրան հավիտյան պաշտել։
2. Յահին մենք դիմել ենք աղոթքով և ասել.
«Ուզում ենք հավերժ քեզ ծառայել»։
Մենք Աստծուն ենք պատկանում,
Նրա կամքն ենք կատարում.
Քարոզում ենք ամենուր,
Մարդկանց հայտնում բարի լուր։
(ԿՐԿՆԵՐԳ)
Սիրով մենք Աստծուն ենք կյանքը մեր նվիրել։
Վճռել ենք նրան հավիտյան պաշտել։
(Տես նաև Սաղ. 43։3; 107։22; Հովհ. 6։44)։