Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w15 11/1 էջ 9
  • Գիտեի՞ք արդյոք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գիտեի՞ք արդյոք
  • 2015 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • «Չէ՞ որ մեկնությունը Աստծուց է»
    2015 Դիտարան
  • Եհովան չի մոռանում Հովսեփին
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • «Մի՞թե ես Աստված եմ»
    2015 Դիտարան
  • Եհովան օգնում է քեզ հաջողության հասնել
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2015 Դիտարան
w15 11/1 էջ 9

ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ

Ինչո՞ւ Հովսեփը նախքան փարավոնի մոտ մտնելը սափրվեց

Հին եգիպտական որմնանկար՝ սափրիչը աշխատանքի ժամանակ

Հին եգիպտական որմնանկար՝ սափրիչը աշխատանքի ժամանակ

Համաձայն «Ծննդոց» գրքի արձանագրության՝ փարավոնը հրամայեց, որ բանտարկյալ Հովսեփին շտապ իր մոտ բերեն, որպեսզի նա մեկնաբանի իր առեղծվածային երազները։ Այդ ժամանակ Հովսեփը արդեն մի քանի տարի էր, ինչ բանտարկված էր։ Թեպետ փարավոնը հրամայել էր անհապաղ իր մոտ բերել Հովսեփին, բայց վերջինս մինչև գնալը սափրվեց (Ծննդոց 39:20–23; 41:1, 14)։ Այն, որ աստվածաշնչյան այս գիրքը գրողը հիշատակում է աննշան թվացող այս մանրամասնությունը, ցույց է տալիս, որ նա ծանոթ էր եգիպտական սովորություններին։

Մորուք պահելը սովորություն էր շատ հին ազգերի մոտ, այդ թվում նաև եբրայեցիների։ Ինչպես նշվում է Մակ-Քլինտոկի և Ստրոնգի հանրագիտարանում, հին եգիպտացիները Արևելքի միակ ազգությունն էին, որ չէին ընդունում մորուք պահելը (McClintock and Strong’s Cyclopedia of Biblical, Theological, and Ecclesiastical Literature)։

Իսկ եգիպտացի տղամարդիկ միայն իրենց մորուքնե՞րն էին սափրում։ Մի հանդեսում (Biblical Archaeology Review) նշվում է, որ եգիպտական որոշ ծիսական սովորույթների համաձայն՝ մարդը պետք է հատուկ նախապատրաստվեր փարավոնի մոտ ներկայանալուց առաջ, ինչպես որ կնախապատրաստվեր տաճար մտնելուց առաջ։ Հետևաբար, նախքան փարավոնի մոտ ներկայանալը Հովսեփը պետք է որ սափրած լիներ և՛ գլխի, և՛ ամբողջ մարմնի մազերը։

«Գործեր» գրքում նշվում է, որ Տիմոթեոսի հայրը հույն էր։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ նա ազգությամբ հույն էր

Տիմոթեոսի մայրը կարդում է նրա համար, իսկ նրանց հետևում Տիմոթեոսի հայրն է

Պարտադիր չէ։ Երբեմն Աստծու կողմից ներշնչված իր նամակներում Պողոս առաքյալը, խոսելով հրեաների ու հույների, կամ՝ հելլենների մասին, հակադրել է «հրեա» և «հույն» բառերը և հույն ասելով՝ ըստ երևույթին նկատի է ունեցել բոլոր ոչ հրեաներին (Հռոմեացիներ 1:16; 10:12)։ Պատճառներից մեկը, անկասկած, այն է, որ հունական լեզուն և մշակույթը լայնորեն տարածված էին այն տարածքներում, որտեղ քարոզում էր Պողոսը։

Հին ժամանակներում ո՞ւմ էին համարում հույն։ Մ.թ.ա. չորրորդ դարի աթենացի հռետոր Իսոկրատեսը մի առիթով հպարտությամբ խոսել է ողջ աշխարհում հունական մշակույթի տարածման մասին։ Նա նշել է, որ դրա արդյունքում «հույներ են կոչվում ոչ միայն Հունաստանի բնիկները, այլև նրանք, ովքեր առանձնաշնորհում են ունեցել ստանալու հունական կրթություն»։ Հետևաբար, թեև չենք կարող վստահությամբ ասել, բայց հնարավոր է, որ Տիմոթեոսի հայրը և այլ անհատներ, ում Պողոսը կոչում է հույներ, ոչ թե ծագումով էին հույն, այլ հունական մշակույթի ազդեցության տակ գտնվող որևիցե ազգի ներկայացուցիչ էին (Գործեր 16:1)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը